Չի բացառվում, որ արդեն քննարկվել է մեր երկրի վարչապետի հարցը, անգամ որոշված է, թե ով է լինելու. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, դուք խորհրդարանական ընտրություններից հետո համարեցիք, որ մեր երկրում այլևս քաղաքական լճացման շրջան է սկսվել: Ի՞նչ եք կարծում, այն դեռևս երկա՞ր է տևելու:

– Ճիշտն ասած, ոչ ոք չի կարող ասել, թե լճացումն ինչքան կտևի: Դրա չափման հնարավորությունը չկա: Այն կախված է որոշակի հանգամանքներից: Մասնավորապես` որքանո՞վ ակտիվ կլինեն քաղաքական ուժերը, ինչպիսի՞ գործողություններ կիրականացնեն, որոնք հետաքրքրություններ կներկայացնեն հասարակության համար: Այնպես որ, տարբեր գործոններ կան, որոնք կարող են կամ դուրս բերել լճացումից, կամ լճացման շրջանն ավելի երկարացնել:

– Չակնկալե՞նք քաղաքական ակտիվ աշուն:

– Այս հարցի պատասխանը կապված է հասարակության հետ: Իսկ մեր հասարակության մեջ գնալով ուժեղանում է արտագաղթելու տրամադրությունը: Նման պայմաններում հասարակությունը ներքաղաքական հարցերով չի զբաղվում: Տեսանք, որ Ղարաբաղի մասին Հոգլանդի հայտարարության վերաբերյալ հասարակության մեջ որևէ բուռն արձագանք չառաջացավ: Չշփոթենք ֆեյսբուքի արձագանքը հասարակության արձագանքի հետ: Քանի որ ֆեյսբուքը վաղուց արդեն չի ներկայացնում հասարակության տրամադրությունները:

Ընդհանրապես աշնանը քաղաքական գործընթացների ակտիվացման համար հիմքեր չեմ տեսնում նաև այն պատճառով, քանի որ քաղաքական ուժերի գործողություններն էլ դրան չեն հանգեցնելու: Այն, որ որոշ քաղաքական ուժեր ասում են, թե եկեք ընդդիմադիր ուժերով միանանք, իշխանափոխություն իրականացնենք, և այլն և այլն, ընդամենը սովորական փիառ առաջարկություններ են: Դրանք հետևանքներ չեն կարող ունենալ: Միաժամանակ «Ելք» դաշինքի կողմից Ազգային ժողովում ԵՏՄ–ից դուրս գալու առաջարկությունը ևս չի բերի քաղաքական բուռն գործընթացների: Նույն կերպ և` «Ժառանգություն» կուսակցության կողմից ընդդիմադիր ուժերի միավորման առաջարկությունը:

Այդ իսկ պատճառով կարող ենք ասել, որ հասարակությունը մի կողմ է քաշված, քաղաքական ուժերը զբաղված են անհասկանալի կամ սխալ գործընթացով, ինչպես` «Ժառանգությունն» ու «Ելք» դաշինքը: Իհարկե, ոչ թե վերջիններիս առաջ քաշած գաղափարներն են սխալ, այլ սխալ են իրականացման ձևերը:

Նման պայմաններում սպասել բուռն գործընթացների` տրամաբանական չէ:

– Իսկ 2018–ի ապրիլի նախաշեմին ինչ–որ բռնկում քաղաքական դաշտում չի՞ լինի, ըստ ձեզ:

– Քննարկումներ, իհարկե, կլինեն: Բայց ապրիլին թե ինչ կլինի, կախված չէ Հայաստանից: Հասկանալի է, խոսքը վարչապետ նշանակելու մասին է: Եվ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը, և այն փաստը, որ ՆԱՏՕ–ի զորավարժություններից վերջին պահին հրաժարվեցինք, ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականության վրա շատ մեծ ազդեցություն ունի արտաքին կողմը, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունը: Այդ իսկ պատճառով Հայաստանի վարչապետի հարցը ևս մեծամասամբ որոշվելու է Ռուսաստանում: Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է վարչապետի մի քանի թեկնածուներ առաջ քաշել, բայց, վերջնարդյունքում, թե ով կլինի, կորոշի Ռուսաստանը:

– Արտաքուստ կարծես Կարեն Կարապետյանը Ռուսաստանի մարդն է: Կարելի՞ է դիտարկել, որ հենց նրա վրա կկանգնի ընտրությունը:

– Իսկ ո՞վ ասաց, որ գործող նախագահը Ռուսաստանի մարդը չէ: Կարող ենք կոպիտ այսպես ձևակերպել` Ռուսաստանն ինքը կորոշի, թե գործող նախագահը կաշխատի վարչապետ, թե գործող վարչապետը կշարունակի նույն գործն անել: Կամ գուցե նաև մեկ այլ` երրորդ մա՞րդն էլ կա որպես թեկնածու, որի մասին մենք չգիտենք:

Այնպես որ, ընտրությունը բնավ պարտադիր չէ, որ կատարվի գործող նախագահի և գործող վարչապետի միջև: Կարող է և երրորդը լինել:

Չի բացառվում անգամ, որ այս հարցն արդեն քննարկվել է: Եթե հիշում եք` օգոստոսի երկրորդ կեսին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ և ՌԴ նախագահների միջև: Ռուսաստանի նախագահն ասաց, որ քննարկել են բազմաթիվ հարցեր` քաղաքական, տնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային և այլն: Չի բացառվում, որ այդ հանդիպման ժամանակ արդեն քննարկվել է նաև մեր երկրի վարչապետի հարցը, անգամ որոշվել է, թե ով է լինելու:

Իսկ քանի որ մեր երկրի ԱԺ նախագահն էլ հայտարարել էր, որ այդ հարցը իրենք կբարձրացնեն ապրիլին, ապա կարող ենք ենթադրել, որ այն արդեն ՀՀ և ՌԴ նախագահների միջև քննարկվել է, և որոշումն էլ կայացվել է: Ընդամենը այդ մասին տեղյակ կպահվի ապրիլ ամսին, երբ կավարտվեն գործող նախագահի լիազորությունները:

Այդպես եղավ նաև Ղրղզստանի պարագայում: Քանի որ այս երկրի նախագահի լիազորություններն ավարտվում են հոկտեմբերին, ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ հուլիսին գործող նախագահը գալով Մոսկվա` այստեղ քննարկել է նոր թեկնածուի հարցը:

Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ինքնիշխանության առումով Հայաստանը և Ղրղզստանը նույն մակարդակի վրա են գտնվում, ավելին, մեր երկրի ինքնիշխանությունն անգամ ավելի ցածր է, քան Ղրղզստանինը, քանի որ այս երկիրը լավ հարաբերությունների մեջ է Ղազախստանի, Թուրքիայի և Չինաստանի հետ, ուստի և ունի մանյովրելու հնարավորություն, իսկ Հայաստանը նման հնարավորությունից էլ է զրկված, ապա կասկած չկա, որ նույնն էլ կրկնվել է մեր երկրի պարագայում:

Ի վերջո, Հայաստանի վարչապետի հարցը խիստ կարևոր է Ռուսաստանի համար` հաշվի առնելով մեր երկրի դերը Ռուսաստանի արտաքին քաղաքականության ոլորտում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում