«Ձեր ցեղն առանց որձ կթողնեմ»․ 25 տարի առաջ Մանվել Գրիգորյանի եղբորորդու կողմից սպանվածի որդին արդարություն է ակնկալում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

25 տարվա վաղեմության սպանության գործը վերաբացման եզրին է։ Խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի կողմից գործարար Մհեր Պողոսյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ հասցնելու գործի մասին է։ Թավշյա հեղափոխությունից հետո ծնունդով էջմիածինցի 32-ամյա Էդուարդ Պողոսյանը Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքից վերադարձել է Հայաստան ու նախաձեռնել հոր՝ Մհեր Պողոսյանի մահվան գործի վերաբացումը՝ նոր քննության հույսով։ էդուարդի դիմումի հիման վրա Զինվորական դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։

«Ես գիտեմ, որ ապրիլի 16-ի իրիկունը ես ու իմ եղբայրները առանց հայր մնացինք ու մեր ճակատագիրն ամբողջովին փոխվեց։ Մանվել Գրիգորյանը այլևս էն վիճակում չի, որ կարողանա պաշտպանել իր եղբորորդուն։ Այդ ամեն ինչը ինձ հույսով արեց, որ մենք կարող ենք դիմել դատարան և ստանալ արդարություն, որովհետև չի կարելի մարդ սպանել ու նույնիսկ չգնալ նստել»,- ասում է Պողոսյանը։

Վախենալով սպառնալիքներից, ամուսնու սպանությունից հետո Էդուարդ Պողոսյանի մայրը մանկահասակ որդիների հետ մեկնել է Հայաստանից, հաստատվել նախ Ուզբեկստանում, ապա՝ Ռուսաստանում։ Այնտեղ էլ ապրել ու մեծացել է Էդուարդը՝ եղբայրների հետ։ 25 տարի ընտանիքը լռել է՝ անիմաստ համարելով դատարաններում կռիվ տալը:

«Եթե ես այս հարցը բարձրացնեի հեղափոխությունից առաջ, իմ բարեկամները, որ ապրել են Էջմիածնում, հավատացեք ինձ, շատ մեծ պրոբլեմներ կունենային, ես չէի կարող իմ ցավոտ հարցը դնել կշեռքին, իմ բարեկամները կտուժեին»,- նշում է Էդուարդ Պողոսյանը։

Մհեր Պողոսյանի սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականի ապրիլի 16-ին՝ Ակնալճի տարածքում։ Կրծքավանդակին ու գլխին երկու կրակոց է ստացել։ Քրեական գործը հարուցվել է 1961 թվականի քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածով՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության հատկանիշներով, որը նախատեսել է նույնիսկ մահապատիժ։ Սակայն որոշ ժամանակ անց արարքը վերաորակվել է՝ դառնալով զենքի հետ վարվեցողության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մահվան։ Այս հոդվածը նախատեսել է ավելի մեղմ պատիժ՝ 1-ից 10 տարվա ազատազրկում։ Դատարանը մեղադրյալ Հրանտ Գրիգորյանին դատապարտել է 1 տարվա ազատազրկման։ Պատիժը նա կրել է Մեղրիի ուղղիչ հիմնարկում՝ բաց ռեժիմով։ Մեղմ պատժի նշանակումը, ըստ Էդուարդ Պողոսյանի, պայմանավորված է եղել Մանվել Գրիգորյանի գործոնով։ Էդուարդը պատմում է, որ այդ օրերին իրենց տուն ծանոթ-անծանոթ տարբեր մարդիկ են եկել, խոսել պապի հետ, բանակցել, անգամ փորձել սպառնալ, որ բողոքը հետ վերցնի դատարանից։ Ըստ Էդուարդի, ապարդյուն փորձերից հետո Մանվել Գրիգոյանն է հյուր եկել իրենց։

«Մանվել Գրիգորյանը էստեղ գլխավոր ֆիգուրաներից մեկն է, որովհետև դա եղել է իր եղբոր տղան, եղել են շատ մոտ հարաբերությունների մեջ, և ինքը արել է ամեն ինչ, որ էդ մարդը չկրի պատիժը։ Էն, ինչ ես իմ աչքով տեսել եմ դուք ոնց կընդունեք, որ Մանվել Գրիգորյանը, ումից ողջ Էջմիածինը վախենում էր, մտնի ձեր տուն, խոսի իմ պապիի հետ ու դուրս գալուց ասի՝ Զախարիչ լավ մտածի, թե չէ ձեր Պողոսյաններին առանց որձ կթողնեմ»,- պատմում է Էդուարդը։

Նա նշում է նաև, որ իր հայրը հողատարածք է ունեցել Ակնա լճի մոտ, թեև ինքը սեփականության փաստաթուղթը չի տեսել։ Այդ տարածքում է գտնվում Մանվել Գրիգորյանի հայտնի առանձնատունը, որը նախորդ տարի խուզարկել էր ԱԱԾ-ն։

Սպանվածի որդու շահերի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանն ասում է՝ գործ ունենք ենթադրյալ անպատժելիության հետ: «Հետաքրքիր է, որ 1 տարի ազատազրկումից հետո ընդամենը 3 ամիս է պատիժ կրում Հրանտ Գրիգորյանը, որը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։ Լավ վարք դրսևորելու համար Մեղրիի ուղղիչ հիմնարկից նա ազատ է արձակվում։ Քրեական գործը թեպետ հարուցվել է ծանրացուցիչ հանգամանքներով  դիտավորյալ սպանության հատկանիշներով, այնուամենայնիվ, երբ օրեր անց վերաորակվել է և ամենաթեթև հոդվածն է դրվել, սա է մեզ համար շատ տարօրինակ, որովհետև մենք գիտենք, որ եթե Մանվել Գրիգորյանը չլիներ Հրանտ Գրիգորյանի հորեղբայրը, թերևս նա մինչ օրս կարող էր պատիժ կրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»,- ասաց փաստաբանը։

Սպանվածի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, ընտանեկան արխիվում հայտնաբերել է 1993 թվականով թվագրված մի փաստաթուղթ՝ ստորագրված պաշտպանության նախարարի այն ժամանակվա տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի կողմից։ Փաստաթղթում գրված է, թե Մհեր Պողոսյանը մահացել է Արցախյան պատերազմում՝ մարտական գործողությունների ժամանակ։ Սա այն դեպքում, երբ Պողոսյանը զինվորական չի եղել ու սպանվել է մեկ տարի հետո՝ 1994 թվականին։

«Սա եղել է կատալիզատոր, որպեսզի նա դիմի Դատախազություն և ասի, որ իմ հայրը Էջմիածնում է։ Էջմիածնում են եղել այդ կրակոցները և ոչ թե նա որպես ազատամարտիկ է զոհվել։ Սա է նոր երևան եկած հանգամանքներից մեկը, որը Զինվորական դատախազությունը հիմք է տեսել։ Պետք է ասեմ, որ Մհեր Պողոսյանը պարգևատրվել է 2002 թվականին՝ հետմահու Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ Արիության մեդալ է ստացել։ Սրանք փաստեր են, որոնք անհամատեղելի են դատավճի ու դատավճռով հաստատված հանգամանքների հետ»,- ասաց Զարուհի Մեջլումյանը։

Factor TV-ի հետ զրույցում Հրանտ Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Հովսեփ Սարգսյանը պնդեց՝ դատարանը պետք է մերժի Զինդատախազության բողոքը։ Ասաց՝ դիմող կողմի պնդումները շահարկումների շարքից են, և ըստ փաստաբան Սարգսյանի՝ իրականում նոր երևան եկած հանգամանք գոյություն չունի։

«Որովհետև նոր երևան եկած հանգամանքը այնպիսի հանգամանք պետք է լինի, որը ենթադրում է՝ այն հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել գործի քննության կատարման պահին։ Իսկ այդպիսի հանգամանքներ որևէ կերպ առկա չեն։ Երկրորդը՝ քրեական գործը, որի մասին խոսում են, քրգործի վարույթը չկա, ոչնչացված է, դուք ո՞նց եք պատկերացնում՝ քրեական գործը որպես այդպիսին, ֆիզիկապես գոյություն չունի, բայց բողոք է բերվում դատական ակտի դեմ»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։

Պատասխանելով Էդուարդ Պողոսյանի հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանն ազդեցություն է ունեցել գործքի քննության և վերջնական պատժաչափի սահմանման գործընթացի վրա, փաստաբանն ասաց, թե Մանվել Գրիգորյանի առնչությունը զրոյական է եղել։ Հովսեփ Սարգսյանը նշեց․ «Մանվել Գրիգորյանի առնչությունն այս գործին այնքանով է, որքանով որ Հրանտ Գրիգորյանը ուղղակի արյունակցական իմաստով Գրիգորյանի եղբոր որդին է։ Ըստ իմ վստահորդի հայտարարության, 2008 թվականից Մանվել Գրիգորյանի հետ որևէ առնչություն չունի, այսինքն՝ միջանձնային հարաբերությունները սառել են»։

Հերքելով դիմումատուի պնդումը, թե դեպքը վերաորակվել է մի քանի օր անց, ինչը կասկածելի դրվագներից է, փաստաբանը նշեց՝ վերաորակում տեղի է ունեցել ամիսներ անց։ Արարքի վերաորակումը պայմանավորված է եղել գործի փաստական տվյալների հիման վրա։ Ընդ որում, երկարացվել է նաև Հրանտ Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։

Հավելենք, որ Զինդատախազության բողոքի քննության գործով արդեն 3 դատական նիստ է տեղի ունեցել, հերթականը նշանակված է հուլիսի 11-ին։ Թե ինչ ընթացք կստանա այս գործը, հաշվի առնելով վաղեմության ժամկետի գործոնը, հայտնի կդառնա առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան