Մարտի 1-ին խոշտանգվածը դուրս է մնացել պետական աջակցության ծրագրից․ Ռաջու Պետրոսյանի պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Հազիվ 5.000 մշտական բնակիչ ունեցող Մարալիկ քաղաքի հին, կիսաքանդ շենքում 2 անչափահաս երեխայի ու կնոջ հետ ապրում է Ռաջու Պետրոսյանը։ Հնդկական սերիալի հերոսի անունով նրան կոչել է մայրը: Ճիշտ հնդկական ֆիլմի պես ինտրիգային էլ ստացվեց Ռաջուի կյանքը: 11 տարի 4 ամիս առաջ ընդդիմադիր քաղաքական ուժի շարքերում Ռաջուն մասնակցում էր հակակառավարական հանրահավաքների. Ազատության հրապարակ նրան բերել էր արդարության վերականգնման հույսը:

Մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ վրաններում քնած ցուցարարներ էին, Ազատության հրապարակում ոստիկանական խմբեր երևացին: Ռաջուն հիշում է՝ օղակը ցուցարարների շուրջ սկսել է նեղանալ, այնքան, որ ելքը հրապարակից դարձել է գրեթե անհնար: Բանակայիններ էին, ո՛չ միայն ոստիկաններ։ Բռնություններից փրկվելու մղումով շտապ հեռացել է Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերի մերձակայք: Բայց չի փրկվել, ընկնել է 6-7 ոստիկանների շրջափակման մեջ:

«Հետևից ինձ հարվածեցին, ականջիս ահավոր պատռվածք ստացա։ Չընկա, նորից փախչում էի: Զգացի, որ հետևից ինչ-որ մեկը ինձ է հասնում ոստիկաններից, ուզեցա ֆռռալ, նայել՝ ով է: Էդ պահին էլեկրաշոկ կիրառեցին: Դեմս սպիտակ ավտոմեքենա էր կանգնած՝ դուռը բաց: Վազելու իներցիայի տակ հարվածել եմ մեքենայի դռանն ու ընկել ասֆալտին։ Օպերայի բակում հարվածում էին մահակներով, բայց մաշկիս էին հարվածում, դեմքիս չէ, որ վնասվածք չլինի՝ կակուղ ծեծ կտային։ Հարվածներից ուշքի եմ եկել, մի ոստիկան դրել էր ոտքը դոշիս, ասում էր՝ չհելնես»,- հիշում է Ռաջուն։

Նա նկատել է, որ իր ծեծը նկարահանվում է: Ծեծի հաջորդ չափաբաժինը ստացել է ոստիկանական ավտոմեքենայում՝ մահակներով հարվածել են ոտքերին ու նախատել, որ ընդդիմության ցույցերին է մասնակցում: Հետո տեսել է, թե ինչպես են ոստիկանները ջարդում իր ծեծի տեսագրությունն ամփոփող տեսաերիզը:

Ռաջուն հանկարծակի ընդհատում է պատմությունը: Ձեռքն է առնում ծխախոտը, որ մտքերն ի մի բերի: 2008-ի մարտի 1-ին ցուցարարները փայտե ձողերով փորձել են պաշտպանվել ոստիկանական գրոհից: Ռաջուն ասում է՝ ուրիշ ելք չկար. «Անարխիստաբար հարվածում էին մարդկանց, նույնիսկ վրանների մեջ մարդկանց հարվածում էին՝ մարդիկ քնած։ Պատկերացնո՞ւմ եք, քնած ժամանակ մարդկանց հարվածեն, արթնանալուց ի՞նչ ապրում պետք է ունենա մարդը։ Պաշտպանության համար էդ փայտերն էին, որոնք օգուտ չեն տվել։ Բոլոր հայ ազգը գիտի, որ այդ ցույցը խաղաղ էր։ Ակնհայտ սուտ է եղել՝ ոչ մի զենք-զինամթերք չկար, ժողովուրդը հանգիստ, խաղաղ դրսում ցույց է արել։ Ցույց են տալիս, թե, իբր, ծառի տակից զենք են գտել, գետնին գցած: Մարդն էդքան տխմար չի լինի՝ զենքն իր վրայից հանի, գցի ծառի տակ: Եթե ես զենքով եմ, իմ զենքն էլ իմ հետ պիտի գա»:

Ռաջուի վերքը չի մշակվել ու արյունը հաստ շերտով չորացել է դեմքին։ Ոստիկանական բաժանմունքում նույն ահասարսուռ տեսարանն էր, ինչ Ազատության հրապարակում։

«Ոստիկանությունում արյունլվիկ մարդիկ, սաղ գլուխները ջարդված, դեմքերն արյունլվա։ Մարմինս դողում էր էդ մարդկանց տեսնելուց։ Ստիպելով ասում էին՝ հայհոյիր ընդդիմադիրներին։ Իրենց ասածի հակառակն արի, գցեցին գետնին, հարվածում էին ոտքերով։ Տեսան, որ ճար չկա, ասին՝ տարեք, մյուսին բերեք։ Բոլորին էլ խփում էին։ Ոստիկանը ավտո էր գնել, վառել էին մեքենան, մոտեցավ խցին, զենքը հանեց, պահեց վրես, բա՝ կխփեմ քեզ։ Ասի՝ հանել ես՝ խփի, ինչի՞ ես ստից պահել վրես, 10 հոգու խփել էիք, ուզում էիք 11-րդը լրացնել»,- հիշում է Ռաջուն։

Մինչ մեկուսարանում Ռաջուին կտտանքների կենթարկեին, զենքի փնտրտուքով խուզարկել են Մարալիկի այս բնակարանը: Սակայն զենքի փոխարեն հայտնաբերել են նախագահի պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչական տեսաերիզները: 2008 թվականին ընդդիմադիրներին ամենից շատ առաջադրվում էր Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ։ Այդպես նաև Ռաջուի պարագայում ստացվեց։ Դատական նիստը կրել է ձևական բնույթ՝ տևել է 10 րոպե, ընթացել արագացված ռեժիմով։ Փաստաբան վարձելու գումար չի ունեցել: Մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, որը Ռաջուն սուտ է որակում, դատարանը նրան 2 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտել. «Բոլոր թղթերը գցում էին մի կողմ ու երկու տարի վեց ամիս, երեք տարի, հինգ տարի, 7 տարի, ու էդտեղից հասկացա, որ վերևից է գալիս ամեն ինչը»։

2018 թվականի սեպտեմբերին ՄԻԵԴ-ը հրապարակեց որոշում՝ ճանաչելով «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ Մուշեղ Սաղաթելյանի իրավունքների խախտումների փաստերը: Պարտավորեցնելով Հայաստանի կառավարությանը վճարել 20.000 եվրո՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ խախտվել են խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության՝ Սաղաթելյանի իրավունքները:

Այս որոշումից հետո ՀԱԿ-ն Ազատության հրապարակի դեպքերի արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով դատապարտվածների գործերի վերանայման վարույթներ սկսելու և արդարացման որոշումներ կայացնելու հայցով դիմել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ։ Դատարանները մերժել են գործերը վերաբացել, դրանց թվում նաև՝ Ռաջու Պետրոսյանի գործը։ ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ներկայացնում է գործընթացը. «Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներով մենք կդիմենք Սահմանադրական դատարան, որպեսզի հասնենք այնպիսի իրավական ակտի, որը կարձանագրի, որ ՄԻԵԴ որոշումները, եթե փաստակազմը նույնական է, ապա հորիզոնական տարածում ունենա այլ անձանց վրա։ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ազատության հրապարակում առավոտյան ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եղել և դրանք եղել են հավաքների ազատությանը կոպիտ միջամտություն: Դա մի խախտում է, որով հերքվում է 316-րդ հոդվածի հանցակազմը։ Հիմա պարզվում է, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եղել, ուստի և չէին կարող դիմադրություն դիտվել հավաքի մասնակիցների գործողությունները: Եվրոպական դատարանը գտել էր նաև արդար դատաքննության իրավունքի խախտում, մեղադրական ակտերի հիմքում դրված են եղել բացառապես ոստիկանների ցուցմունքները, ինչն արդար դատաքննության իրավունքի խախտում է եղել։ Երկու խախտումներն էլ Ռաջու Պետրոսյանի գործով առկա են և օրինական կլիներ, եթե վերադաս դատարանները դրանք կվերացնեին ու արդարացնեին թե՛ Ռաջու Պետրոսյանին, թե՛ մյուս տղաներին»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը։

10 ամիս «Կոշի» բանտում անցկացնելով՝ համաներմամբ Ռաջու Պետորսյանն ազատ արձակվեց։ Ռաջուի քաղաքական պայքարի ավարտով ազդարարվեց մի նոր հակամարտության սկիզբ՝ հանուն  առողջության և ընդդեմ սոցիալական ծանր պայմանների։ Մինչ բանտարկությունը հացի փռում աշխատած Ռաջուն կորցրել է նաև աշխատանքը: «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ ոտքերին հարվածներ ստացած Ռաջուն տարիների ընթացքում գամվել է սալյակին՝ չկարողանալով ինքնուրույն տեղաշարժվել։ Տառապում է ռևմատոիդ պոլիարտրիդ հիվանդությամբ, առաջին կարգի հաշմանդամ է, ամսական 25.000 դրամ է ստանում։ Առողջապահության նախարարությունը հանձն է առել Ռաջուի ոտքերի անվճար վիրահատությունը, սակայն հիվանդն ինքը պետք է գնի 3.000 դոլար արժողությամբ 2 էնդոպրոտեզ, ինչի հնարավորությունը չունի: Վերջերս էլ Ռաջուն դուրս է մնացել «Մարտի 1»-ի իրադարձություններից տուժած անձանց տրամադրվող պետական աջակցության ծրագրից: Խնդիրն այն է, որ Ռաջուն չունի փաստաթուղթ, որը կապացուցեր, որ վնասվածքները ստացել է «Մարտի 1»-ի օրերին. «Ոնց կարա նման դոկումենտ ինձ մոտ լինի, որ ինձ տարել, ծեծել-ջարդել են, վնասվածք են պատճառել, հետո էլ մի թուղթ գրեն, տան ինձ, որ տեսեք՝ էս մարդուն էս վիճակին ենք հասցնել։ Էդպիսի թուղթ գոյություն չունի, որ ես ներկայացնեմ իրենց, ինձ ճանաչեն «Մարտի 1»-ի տուժած։ Ես հարվածներ ոտքերից մենակ մարտի 1-ին եմ ստացել ու շատ գեշ, ծանր հարվածներ։ Էդ օգնությունն էնքանով էր պետք, որ օրվա ապրելակերպի, երեխաների ծախսերի…»,- խոսքը հազիվ է ավարտում Ռաջուն։

Նրա 30-ամյա կինը՝ Լեյլի Գրիգորյանը, չի աշխատում, խնամում է երեխաներին, նա ևս, ամուսնու պես, սպասում է արդարության. «Կարոտ է՝ երեխաների ձեռքը բռնած դուրս գա, այգի տանի: Երեխաներին տանջում է այդ հարցը՝ ինչու իրենց հայրիկը չի քայլում։ Անքուն գիշերներ եմ անցկացնում: Ինչո՞ւ պետք է իմ ամուսինն էս տարիքում չկարողանա ոտքի վրա կանգնել, որ իր հետ կարողանամ թևանցուկ դուրս գամ տնից։ Տասը ամիսը, որ ինքը կալանավորվել է ու Կոշի գաղութում է անցկացրել, բոլոր օրերի համար, այն, որ աշխատանքից է զրկվել, իր անունն է կորցրել, ամբողջի համար պատասխան տան և փոխհատուցում տան, որ վերականգնի իր առողջությունը, որ լինի իր ընտանիքի կողքին, որ ոչ մեկից ոչինչ չխնդրենք»,- ասաց Լեյլին։

Ռոբերտ Անանյան