Հինգ նախարարությունների միավորմամբ օպտիմալացվել է 22 աշխատատեղ. նաեւ նոր հաստիքներ են ստեղծվել

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 16-ից ուժի մեջ մտան «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, ինչի արդյունքում կրճատվեց նախարարությունների թիվը:

Այս պահին նախկին 17-ի փոխարեն կա 12 նախարարություն:

Հիշեցնենք, որ փոփոխություններով կրճատվեց առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Այժմ երեքի փոխարեն կա երկու փոխվարչապետ:

Միավորվեցին Կրթության ու գիտության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները, Գյուղատնտեսության նախարարությունը տեղափոխվեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության եւ վերանվանվեց Էկոնոմիկայի նախարարություն:

Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում ստեղծվեց Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները վերակազմավորվեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, որն իր մեջ ներառում է նաե Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության տրանսպորտի բաղադրիչը:

Ստեղծվել է նաեւ Բարձր տեխնոլոգիաների զարգացման նախարարություն:

Factor.am-ն ուսումնասիրել է միավորված նախարարությունների կառուցվածքը, պարզել, թե այս պահի տվյալներով ինչ նոր վարչություններ ու բաժիններ են ստեղծվել, քանի աշխատակից է կրճատվել եւ որքա՞ն է կազմում նոր հաստիքակազմը:

Հայաստանի Հանարապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում  վարչապետի որոշմամբ ստեղծվել է չորս վարչություն եւ երկու բաժին:

Գիտատեխնիկական վարչություն

Ռազմավարության պլանավորման եւ հեռանկարային ծրագրերի վարչություն

Շուկայի զարգացման վարչություն

Ծրագրերի կառավարման վարչություն

Լիզենզավորման եւ թույլտվությունների բաժին

Գնումների բաժին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ունենալու է 198 աշխատակից:

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են գերատեսչությունից:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլագիաների նախկին նախարարությունն է, որի կազմից Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն են փոխանցվել տրանսպորտի, լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման, ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ձեւավորման ոլորտում կառավարության քաղաքականության մշակման եւ իրականացման վարչությունները՝ հունիսի  1-ից սկսած: Այս ստորաբաժանումներն ունեին 32 աշխատակից, որոնք եւս տեղափոխվել են:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում միավորման արդյունքում  օպտիմալացվել է հինգ հայեցողական հաստիք, միաժամանակ ստեղծվել է նախարարի տեղակալի օգնականի հինգ հաստիք: Օպտիմալացման արդյունքում կրճատումներ չեն եղել:

Միավորման արդյունքում փակվել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը: Հաստիքների կրճատում տեղի չի ունեցել: Այս նախարարությունում  առկա է 16 վարչություն: http://www.mtad.am/files/legislation/605.pdf

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում օպտիմալացվել է 13 հաստիք: Մասնավորապես, երկու նախարարի, չորս նախարարի տեղակալի, չորս խորհրդականի եւ երեք օգնականի հաստիքներ:

Այս երեք նախարարությունների մկիավորման արդյունքում որեւէ այլ օպտիմալացում չի եղել:

Նախարարության աշխատակազմն այս պահին 369-ն է: Նախարարությունների միավորման արդյունքում չի օպտիմալացվել երեք նախարարությունների կազմում առկա որեւէ վարչություն կամ բաժին:

Նախարարությունից մեզ փոխանցված պատասխանում ասվում է, որ նույն գործառույթն իրականացնող ստորաբաժանումները միավորվել են համապատասխան մեկ ստորաբաժանման մեջ: Այս նախարարությունում միասին վերցրած՝  կա 26 վարչություն եւ բաժին:

Էկոնոմիկայի նախարարությունում օպտիմալացվել է ընդամենը չորս հաստիք: Աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է 464: Գերատեսչությունում առկա է ընդհանուր 23 բաժին եւ վարչություն:

Արդյունքում միայն թվարկված նախարարությունների միավորմամբ կրճատվել է 22 հաստիք: Խոսքը հայեցողական պաշտոնների մասին է: Հավելենք, սակայն,  որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Factor.am-ի հարցին ի պատասխան նշել էր, որ կրճատումները պետք է փուլային լինեն:

Նարեկ Կիրակոսյան