ՄԻԵԴ հրապարակած որոշումներն այս տարի ավելացել են․ ի՞նչ է փոխել Թավշյա հեղափոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 18:51
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
11.12.2024 | 17:30
Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
11.12.2024 | 17:27
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտների երեխաներին դպրոց ընդունել՝ առանց ռուսերենի իմացության
11.12.2024 | 17:14
ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում
11.12.2024 | 17:03
Ասադը Ռուսաստան 135 մլրդ դոլար է տարել․ թուրքական ԶԼՄ-ներ
Բոլորը

2019-ի առաջին վեց ամիսներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին առնչվող 12 որոշում է հրապարակել։ Նախորդ տարվա առաջին 6 ամիսների համեմատ՝ հրապարակված որոշումների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Ալվինա Գյուլումյանը, որը 2003-2014 թվականներին եղել է ՄԻԵԴ դատավոր, 2018 և 2019 թվականներին ՄԻԵԴ որոշումների այսպիսի աճը պայմանավորում է աշխատանքի կազմակերպման բարեփոխմամբ։

«Տարիներ շարունակ ՄԻԵԴ-ը և ԵԽ-ն  քննարկել են, թե ինչպես  անեն, որպեսզի բեռնաթափվի ՄԻԵԴ-ը։ Դիմումների թիվը շատ էր և դրա համար ընդունվել եվրոպական կոնվենցիային կից 14-րդ արձանագրությունը, որը հնարավորություն տվեց դիմումների մերժումը կատարել միանձնյա դատավորին, իսկ կրկնվող գործերը քննել նաև երեք դատավորից բաղկացած կոմիտեին»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։

2003-2014 թվականներին Եվրոպական դատարանը Հայաստանի նկատմամբ 53 որոշում է կայացրել։

Դատավորի խոսքով՝ արձանագրության ընդունումը Եվրոպական դատարանին հնարավորություն է տվել գործերն ավելի արագ քննել՝ դրանով  կրճատելով նաև սպասվող գործերի քանակը։ Հայաստանին վերաբերող գործերը ևս բացառություն չեն եղել։

«Եթե ուշադրություն դարձնեք Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացված որոշումներին,  2018 թվականին կայացվել է 16 որոշում, որից  13-ը՝ երեք դատավորից բաղկացած կոմիտեի կողմից։ Մինչև 14-րդ արձանագրության՝ ուժի մեջ մտնելը, չկար այդպիսի հնարավորություն»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։

Արդյոք Եվրոպական դատարանի հետ հարաբերություններում նկատելի՞ է Թավշյա հեղափոխության ազդեցությունը։ Փաստաբան Տիգրան Եգորյանի պնդմամբ հեղափոխությունը Եվրոպական դատարան-Հայաստան շփումներում էական տեղաշարժ չի բերել։

«Կառավարությունն այսօր ունի  շատ մեծ հնարավորություն, որը չի օգտագործվում արդյունավետորեն։ Իսկ դա պետք է զուգահեռ իրականացվի այն խորքային դատաիրավական ռեֆորմի հետ, որի մասին հիմա այդքան քննարկումներ են։ Հեղափոխությունից հետո այսօր կառավարությունն իր ներկայացուցչի միջոցով ՄԻԵԴ-ում ներկայացնում է պատասխաններ և դիրքորոշումներ, որոնք նույն քաղաքականության շրջանակում են, ինչ նախկինում, և սա որևէ կերպ  պատիվ չի բերում Հայաստանի Հանրապետությանը»,- ընդգծեց Տիգրան Եգորյանը։

Փաստաբանի պնդմամբ՝ Հայաստան-Եվրոպական  դատարան հարաբերություններում  հակասություն կա։

«Մի կողմից կառավարությունն ասում է, որ տասնյակ տարիներ դատարանները և դատական համակարգը ձախողել են մարդու իրավունքների  և ազատությունների պաշտպանությունը և անհրաժեշտ է դրա համար  այս կամ այն  միջոցառումը, մյուս կողմից՝ նույն կառավարությունը  գնում է ՄԻԵԴ՝ իր ներկայացուցչի միջոցով և այդ  մարդու իրավունքների պաշտպանությունը ձախողած դատարանների դատական ակտերի քննարկման գործով ասում, որ իրենք ճիշտ են արել։ Սա շատ կոնկրետ հակասություն է»,- նշեց փաստաբանը։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի պատճառը մարդու իրավունքների պաշտպանության հարցում կառավարության վարած ոչ հստակ քաղաքականությունն է և Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի հնարավոր անկախ գործունեությունը։

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի համոզմամբ՝ Եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ կայացված որոշումների թվի աճը, որոշակիորեն, երկրում տեղի ունեցած զարգացումներով և հակակոռուպցիոն բացահայտումներով է պայմանավորված, սակայն չպետք է միայն այդ տրամաբանությամբ շարժվել։

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ներպետական գործընթաց էր, իսկ Եվրոպական  դատարանն ավելի շատ առաջնորդվում է ոչ թե ներպետական գործընթացներով, այլ Եվրոպական կոնվենցիայով և իր կանոնակարգով։ Այստեղ որևէ փոփոխություն չի եղել և չէր էլ կարող լինել Եվրոպական դատարանն ունի իր օրակարգը և այդ օրակարգով պետք է շարունակի գործերի քննությունը»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը։

Նրա կարծիքով՝ առաջիկայում  հնարավոր է առաջխաղացում նաև Մարտի 1-ին առնչվող գործերի քննության դեպքում։

2018-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Եվրոպական դատարանը Մարտի 1-ի գործով չորս  որոշում է հրապարակել՝  Մուշեղ Սաղաթելյանի,  Վարդես Գասպարիի, Մասիս Այվազյանի և Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ։

«Կարող  է Եվրոպական դատարան ներկայացվող  փաստաթղթերի ապացուցողական բազան ավելի աճի և ՄԻԵԴ-ը շատ ավելի արդյունավետ սկսի գործել, բայց սա ավելի շատ պայմանավորված է ոչ թե քաղաքական գործընթացներով, այլ  նոր փաստաթղթերի, նոր ապացույցների ձեռքբերման հեռանկարներով»,- հավելեց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

«Մարտի 1-ի» գործով նախկին մի շարք դատապարտյալների պաշտպան, փաստաբան  Մուշեղ Շուշանյանն էլ  նշում է,  որ Հայաստանի ներպետական դատարանները հրաժարվում են կատարել Մարտի 1-ի գործով Եվրոպական դատարանի որոշումները։

«Հայաստանի ներպետական դատարանները  հրաժարվում են կատարել ՄԻԵԴ-ի որոշումները։ Նրանք հրաժարվում են բեկանել  և վերացնել այն դատական ակտերը, որոնք վերաբերում են  Եվրոպական դատարանի կողմից ապօրինի ճանաչված  կալանավորման վերաբերյալ որոշումներին՝ բերելով շատ անհեթեթ  հիմնավորումներ․ մասնավորապես, որ դա որևէ հետևանք չի կարող առաջանել  այն անձանց համար, որոնց իրավունքի խախտումը Եվրոպական դատարանը ճանաչել է, քանի որ այդ  անձինք վաղուց գտնվում են ազատության մեջ»,- ընդգծեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ դատարանների նման մոտեցումը, 2008 թվականի իրադարձություններից հետո, սպասելի էր։

«Այդ իրադարձությունների կապակցությամբ՝ մարդկանց անհայտ  շինծու մեղադրանքներ էին առաջադրվում, քրեական  հետապդում էր իրականացվում և այդ անձանց մեծ մասը հետագայում դատարանների կողմից  հիմնականում  դատապարտվում էր ազատազրկման։ Եվ հույս ունենալ, որ այդ նույն  դատավորները, որոնք քննել են այդ գործերը կամ, եթե չեն քննել, կորպորատիվ համերաշխությունից ելնելով փորձելու են  պաշտպանության տակ առնել իրենց գործընկերներին, հույս ունենալ, որ այդ դատավորներն այժմ ներպետական մակարդակում ճանաչելու են  իրավունքների խախտումը, միամտություն կլինի»,- նշեց Մուշեղ Շուշանյանը։

Ըստ նրա հեղափոխությունից 13 ամիս անց դատական համակարգում փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել։

Փաստաբանը պնդում է, որ  այդ բարեփոխումների համար նախապատրաստվող միջոցները, մասնավորապես՝ վեթինգը, բավարար չեն շոշափելի արդյունքի հասնելու համար և որ դատական համակարգի ներկայիս վիճակը հեղափոխությունից հետո անհրաժեշտ քայլերը շուտափույթ չձեռնարկելու արդյունքն է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը քննության սպասող դիմումների թվով Արևելյան գործընկերության երկրների շարքում 2018 թվականի  տվյալներով երրորդ հորիզոնականում է՝  Ուկրաինայից և Ադրբեջանից հետո։ 1901 դիմում՝ մեկ տարվա ընթացքում։ 2019-ի վիճակագրական տվյալները դեռ հասանելի չեն։ Մասնագետները լիահույս են, որ դատական համակարգում փոփոխությունների արդյունքում Եվրոպական դատարանում Հայաստանը շուտով կզիջի առաջատարի իր դիրքերը։

 

Նելլի Մելքոնյան