«Իմ քայլում» քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ-ին դիմելու, ինչպես նաեւ լրագրողների մուտքը 334 դահլիճ սահմանափակելու հարցը

Լուրեր

16.10.2026 | 10:30
Զելենսկին այն մարդը չէ, որի հետ մենք պետք է գործ ունենանք․ Թրամփ
16.10.2026 | 10:19
Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է հրազենային կրակոցից․ հայրը և որդին ձերբակալվել են
16.10.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ
16.10.2026 | 10:00
Չեմ բացառում Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելը. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 09:49
«Որոշ հարցերի շուրջ կարող են լինել տարբեր մոտեցումներ»․ Ֆիդանը՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին
16.10.2026 | 09:37
Էդուարդ Բաբայանը` Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 09:33
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 09:30
ԱՄՆ դպրոցում հրաձգության հետևանքով երեք երեխա և մեկ ուսուցիչ է զոհվել
16.10.2026 | 09:27
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը՝ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 09:19
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 09:13
COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 00:55
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «Յագելոնիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
Բոլորը

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունում նախօրեին թեժ քննարկում է եղել խմբակցության նիստերից արտահոսքերի թեմայի շուրջ։

Քննարկման ընթացքում պատգամավորները լրագրողների աղբյուրները բացահայտելու հետաքրքիր տարբերակներ են առաջարկել:

Մասնավորապես, Ալեքսանդր Ավետիսյանը նշել է, որ այս հարցով պետք է դիմել ԱԱԾ եւ պարզել, թե ով է «սլիվ» անողը:

Ալեքսանդր Ավետիսյանը Factor.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ ԱԱԾ-ն ավելի կարեւոր գործերով պետք է զբաղվի, ապա ավելացրեց՝ արտահոսքի թեման հաճախ նաեւ ուռճացված է:

Այնուհետ, շարունակելով ԱԱԾ-ին դիմելու իր առաջարկության թեման, պարոն Ավետիսյանն ասաց, որ դա հրապարակավ արված հայտարարություն չի եղել, գործընկերների հետ նեղ շրջանակում է քննարկվել:

«Նեղ շրջանակներում, քննարկումների ժամանակ արտահայտած կլինեմ նման միտք, բայց հրապարակային նման բան չի եղել: Ես չեմ մեկնաբանում այն խոսակցությունները, որոնք հնչում են նեղ գործընկերային շրջապատում: Դրանք պաշտոնական տեսք չեն ունեցել: Տարբեր հարցեր կարող են քննարկվել, որոնք հնչում են գործընկերային շրջանակում»,- ասաց նա եւ ընգծեց, որ այս պահին անհրաժեշտություն չկա, որպեսզի ԱԱԾ-ն զբաղվի այս հարցով:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում քննարկվել է նաեւ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու հարցը:

Մասնավորապես, Ալեսանդր Ավետիսյանն անձնական կարծիք ունի, որ լրագրողները պետք է Ազգային ժողովի 334 համարի դահլիճի միջանցքում չսպասեն, մինչ կավարտվի իրենց փակ նիստը։

Պատգամավորը գտնում է, որ լրագրողները պետք է այդ ընթացքում կանգնեն ընդհանուր միջանցքում:

Նշենք, որ Ազգային ժողովի թ.334 դահլիճը գտնվում է ԱԺ լիագումար նիստերի դահլիճի հարեւանությամբ, այն բավականին մեծ սենյակ է, որտեղ անցկացվում են քառօրյա նիստերին հաջորդող բրիֆինգները, հանձնաժողովի համատեղ նիստերը, ԱԺ խորհրդի նիստերը, հանրային լսումներ, ինչպես նաեւ իշխանական խմբակցության փակ նիստերը:

Factor.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ հնարավոր է լինի առաջարկություն, որ նիստերի ընթացքում լրագրողների մուտքը դահլիճի նախասրահ արգելվի:

«Եթե շարունակեն ձայնագրություններ հրապարակել, ապա հնարավոր է: Իմ կողմից հնարավոր է հնչի նման առաջարկ»,- ասաց Ալեքսանդր Ավետիսյանը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Համազասպ Դանիելյանն էլ Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ինքն արդեն դիմել է խմբակցությանը, որ խմբակցության փակ նիստերի ժամանակ լրագրողներին Ազգային ժողովի 334 համարի դահլիճի նախասրահ չթողնեն:

«Ես արդեն առաջարկել եմ, որ մտածեն այդ ուղղությամբ: Եթե լրագրողներն ուզում են սպասեն եւ տեղեկատվություն ստանան, կարող են սպասել քիչ ավելի հեռու: Խմբակցությանը քննարկման ժամանակ առաջարկել եմ»,- ասաց նա:

Factor.am-ի աղբյուրը տեղեկացրել էր, որ փակ քննարկման ժամանակ Համազասպ Դանիելյանը գործընկերներին առաջարկել է, որպեսզի պատգամավորների օգնականները, «Իմ քայլը» խմբակցության աշխատակիցները լինեն լրագրողների կողքին, վերահսկեն լրագրողներին եւ հասկական, թե ինչպես է նրանց տեղեկատվություն փոխանցվում:

Factor.am-ի հետ զրույցում Համազասպ Դանիելյանն իր այս առաջարկությունը հետեւյալ կերպ մեկնաբանեց:

«Խոսքը վերահսկելու մասին չէ, խոսքն այն մասին է, որ եթե կա տարածք, այդ տարածքի կազմակերպման մասին է: Որեւէ հնարավորություն չպետք է տալ լրագրողին` էն ինչը իրենցը չի, ականջ դնել կամ տարածքի ֆիզիկական բնութագրիչներից ելնելով իրենց հասանելիքը դարձնել»,- եզրափակեց նա:

 

 

Նարեկ Կիրակոսյան