էներգետիկ ոլորտում գործող բոլոր սակագները հիմնավորված են. հայտարարություն

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վերջին շրջանում բնակչության մեջ ապատեղեկատվություններ են տարածվում այն մասին, որ հանրային ծառայությունների ոլորտում, հատկապես էներգետիկ համակարգում գործող սակագներն իրականում պետք է լինեն շատ ու շատ ավելի ցածր, քան սահմանված են:

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն տեղեկացնում է, որ  ստիպված է արձագանքել նշված ապատեղեկատվություններին և որպես ոլորտի կարգավորող ներկայացնել իր մասնագիտական մոտեցումը:
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում իրականացնում է պետական քաղաքականության մի մասը հանդիսացող կարգավորումը, այն է՝ օրենքներով սահմանված իր լիազորությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների ու հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը:
Հենց այս սկզբունքն էլ դրված է Հանձնաժողովի կողմից իրականացվող գործունեության, այդ թվում՝ սակագնային քաղաքականության հիմքում:
Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հանրային ծառայությունների ոլորտներում մատուցվող՝ կարգավորման ենթակա ծառայությունների սակագները հաշվարկում և սահմանում կամ վերանայում է օրենքներով ամրագրված սկզբունքների, Հանձնաժողովի որոշումներով հաստատված սակագների հաշվարկման մեթոդիկաների՝ հաշվարկային բանաձևերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով պետություն-մասնավոր հատված գործընկերության ծրագրերի շրջանակում կնքված համաձայնագրերի պահանջները:
Ընդհանրապես սակագների մշակման գործընթացն իրականացվում է հիմնականում հետևյալ երկու փուլով.
1) ընկերությունների տարեկան անհրաժեշտ հասույթի մեծության հաշվարկ.
2) ծախսերի վերլուծություն, դասակարգում, սակագների կառուցվածքի ընտրություն և սակագնային դրույքների հաշվարկ:
Անհրաժեշտ հասույթը, որը ընկերություններին թույլատրվում է ստանալ սակագների միջոցով, պետք է բավարար լինի ընկերությունների հուսալի, անվտանգ և շարունակական գործունեության համար պահանջվող բոլոր ծախսերը կատարելու և ներգրավված կապիտալի դիմաց ողջամիտ շահույթ ստանալու համար:
Միևնույն ժամանակ հարկավոր է ընդգծել, որ սակագների վրա էական ազդեցություն ունեն մի շարք գործոններ: Այդ գործոնները դասակարգվում են հետևյալ հիմնական խմբերում՝
  • արտադրության և սպառման կառուցվածքի փոփոխություն,
  • կուտակված մաշվածության արդյունքում շահույթի նվազում,
  • իրականացված կապիտալ ներդրումների արդյունքում մաշվածության և շահույթի ավելացում,
  • վարկային միջոցների մարման և սպասարկման ծախսերի փոփոխություն,
  • աշխատավարձի գծով ծախսի կրճատում կամ ավելացում,
  • շահույթի նորմայի կրճատում,
  • վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով գործող էլեկտրաէներգիա արտադրող կայանների սակագների աճ,
  • այլ ծախսային հոդվածների փոփոխություն:
Հենց այս գործոններն էլ ձևավորում են սակագները: Նույն սկզբունքը գործում է նաև Հայաստանի Հանրապետությունում:
Ամփոփելով վերը նշվածը՝ Հանձնաժողովը հավաստիացնում է, որ միչև այսօր սահմանված և վերանայված բոլոր սակագներն հիմնավորված են համապատասխան օրենքներով և Հանձնաժողովի որոշումներով ամրագրված սկզբունքներով, արդարացված են և հնարավորինս արտացոլում են համակարգի իրական պատկերը, ինչպես նաև պահպանված է շահագրգիռ կողմերի շահերի հավասարակշռությունը:
Հանձնաժողովն ակնկալում է հանրության ողջամտությունը՝ չտրվել ապատեղեկատվությանն ու այն չընդունել որպես բացարձակ ճշմարտություն, և միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնում լսելու ու բազմակողմանիորեն քննարկելու բարձրացվող ցանկացած, բայց միևնույն ժամանակ հաշվարկներով հիմնավորված հարցերն ու խնդիրները, որոնց լուծումն իրականում նպաստ կբերի մեր պետությանն ու ժողովրդին: