Ինչո՞ւ 9000 շրջանավարտ այս տարի բուհ չդիմեց․ վերջին 5 տարիների դիմորդների և թափուր տեղերի համեմատականը

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

2017-18 ուսումնական տարին Հայաստանի բուհական կյանքի համար աննախադեպ էր բուհերում արձանագրված թափուր տեղերի թվով։ Հայաստանի պետական և ոչ պետական առևտրային բուհերում հատկացված 19041 վճարովի և անվճար տեղերից ավելի քան 10000-ը թափուր մնաց։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դիմորդների թվի անկումը մի քանի գործոնով է պայմանավորում: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ 2016-ին Հայաստանից հեռացել է 7000 աշակերտ, 2016-ին՝ շուրջ 6500։ Փորձագետի կարծիքով՝ մեծ դեր է խաղում նաև այն, որ բավական դյուրին է դարձել ոչ հայաստանյան բուհեր ընդունվելու գործընթացը։ Խաչատրյանն ընդգծում է՝ այն, որ մեծ թվով դիմորդներ դիմում են արտասահմանյան բուհեր, նշանակում է որ հայաստանյան բուհերը «մրցակցությունը տանուլ են տվել»։

Փորձենք համեմատություն իրականացնել վերջին հինգ ուսումնական տարիներին արձանագրված դիմորդների և թափուր մնացած տեղերի միջև։

Factor.am-ի գրավոր հարցին ի պատասխան Կրթության և գիտության նախարարությունից պատասխանել են, որ 2012 թվականին հայաստանյան բուհերի դիմորդների ընդհանուր թիվը եղել է 18166 , իսկ թափուր տեղերը՝ 8209։ Նկատենք, որ այդ տարի դպրոցների շրջանավարտների ընդհանուր թիվը կազմել է 36.659։ 2017-ին 10789 դիմորդ է արձանագրվել և 10061 թափուր տեղ, այս տարի դպրոցների շրջանավարտների ընդհանուր թիվը եղել է 19618։

Ստացվում է՝ ավելի քան 9000 շրջանավարտ բուհ չի դիմել այս տարի։ 2013-ին հայաստանյան բուհերի դիմորդների թիվը եղել է 14613, իսկ թափուր տեղերը՝ 9218։ 2014-ին՝ 13428 դիմորդ, 8669՝ թափուր տեղ, 2015-ին՝ 12791 դիմորդ, 9467 թափուր տեղ, 2016-ին՝ 12402 դիմորդ, 9204 թափուր տեղ, 2017-ին՝ 10789 դիմորդ, 10061՝ թափուր տեղ։

Նույնիսկ անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջին տարիների ընթացքում նվազել է դիմորդների թիվը, ինչին զուգահեռ թափուր տեղերը պակասելու փոխարեն` ավելացել են։ 2017-ին 2012-ի համեմատությամբ բուհերի թափուր տեղերն ավելացել են մոտ 2000-ով, կամ 25 տոկոսով, չնայած նրան, որ 2017-ին 2012-ի համեմատությամբ դիմորդների թիվը նվազել է շուրջ 50 տոկոսով։

Դիմորդների թվի նվազման գործոններից մեկը կարող էր լինել բնակչության թվի նվազումը․ներկայացնենք Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը․ 15-19 տարեկան տարիքային խումբը 2012-ին կազմել է 228 հազար 700, 2013-ին՝ 214 հազար 400, 2014-ին՝ 201 հազար 200, 2015-ին՝ 190 հազար 500, 2016-ին՝ 179 հազար 700, 2017-ի ցուցանիշը դեռևս չկա։ Ստացվում է՝ 15-19 տարիքային խմբի Հայաստանի մշտական բնակչությունը 2016-ին 2012-ի համեմատությամբ 21 տոկոսով անկում է ապրել, սակայն նույն ժամանակահատվածում դիմորդների թվի գրեթե 50 տոկոսով նվազումը չէր կարող պայմանավորված լինել միայն բնակչության թվաքանակի նվազելով։

Անշուշտ այստեղ դեր ունի նաև բուհերի վարձավճարների ավելացումը։ Չնայած նախորդ տարի ԵՊՀ-ից հայտնում էին, որ թանկացումը լինելու է 6-10 տոկոսի սահմանում, և գումարային առումով այն կլինի շուրջ 20 հազար դրամ, սակայն տարբերությունը շատ ավելին էր, օրինակ՝ 2016-ին «Իրավագիտություն» մասնագիտության դեպքում առկա ուսուցման վարձավճարը 870 հազար դրամ էր, մինչդեռ 2015-ին այն եղել է 800 հազար դրամ: Բժշկական համալսարանի և մասնավորապես «Բժշկության» և «Ստոմատոլոգիա» ֆակուլտետների դիմորդների վարձավճարների աճը կազմել է մինչև 200 հազար դրամ՝ հասնելով մեկ միլիոն դրամի տարեկան կտրվածքով։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս մեկ խնդիր է մատնանշում. մարզերից երևանյան բուհեր դիմող դիմորդները մայրաքաղաքում կեցության համար ավելի շատ գումար են ծախսում, քան վարձավճարն է։ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ բուհ դիմողների թիվը նվազել է նաև այն պատճառով, որ շրջանավարտներից շատերն իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն կարողանում գտնել, ուստի բուհն ավարտելուց հետո դառնում են «խոպանչի» կամ էլ շինարարական աշխատանք կատարում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Սեդա Ղուկասյան