Ինչո՞ւ Հոգլանդը նեղը գցեց հայկական կողմին, և ինչո՞ւ դա համընկավ Սարգսյան-Պուտին հանդիպման հետ. ՀԺ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

 

«Սոչիում Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի աշխատանքային հանդիպման օրը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում հրաժեշտի մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա հայտնեց, որ մշտական համանախագահն արդեն նշանակվել է, ինքը հեռանում է, և ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքային դրույթներ:

Դա մի կողմից նման էր հաշվետվության՝ Հոգլանդն ուզում էր ասել, որ ահա այս փաթեթով է ինքը համանախագահությունը հանձնում նորանշանակ Էնդրյու Շեֆերին: Մյուս կողմից, սակայն, Ռիչարդ Հոգլանդը նման բան անելու համար լուրջ հիմքեր չուներ, որովհետև ինքը ընդամենը ժամանակավոր համանախագահ էր և նույնիսկ մեկ տարի չմնաց այդ դերում: Հոգլանդը ստանձնեց ժամանակավոր համանախագահի պարտականությունները մի ժամանակահատվածում, երբ բանակցությունները սառեցված էին, և պարտականությունները հանձնում է Շեֆերին, երբ դրանք դեռևս գտնվում են սառեցման փուլում:

Հոգլանդի հայտարարությունը Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց. նրա նշած դրույթները հայկական ականջին հաճելի չէին: Քաղաքագետներն ու վերլուծաբաններն էլ փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու ԱՄՆ համանախագահը հեռանալուց առաջ նման բան արեց, ո՞րն էր դրա նպատակը և իմաստը:

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, ըստ էության, ներառում են դրույթներ, որ ցանկացած ժամանակ կարելի է այնպես ներկայացնել, որ տհաճ լինեն ադրբեջանական ականջին, և հակառակը: Ըստ անհրաժեշտության: Այս անգամ ամերիկացի համանախագահն ընտրել է հայկական կողմին անհաճո տեքստը: Հոգլանդի հայտարարությունը դատապարտեցին ԱՄՆ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ասաց, որ դրանք անճշտություններ են պարունակում և այլն: Բայց քանի որ, մեր խորին համոզմամբ, ներկայում էական չեն այդ դրույթները, կշրջանցենք դրանց բովանդակությունն ու անճշտությունները:
Ավելի կարևոր է, թե ինչու ԱՄՆ համանախագահը որոշեց նեղը գցել հայկական կողմին և ինչու դա համընկավ Սարգսյան-Պուտին հանդիպման հետ:

Կա երկու կարծիք. առաջին, որ համընկնումը զուտ պատահականություն էր, և երկրորդ՝ որ դա բոլորովին էլ պատահական չէր: Երկրորդ կարծիքն արտահայտող փորձագետների մեկնաբանմամբ՝ Սարգսյան-Պուտին հանդիպման օրը նման աղմկոտ հայտարարություն անելով, ԱՄՆ-ը կամ հիշեցնում էր իր մասին, կամ՝ փորձում կանխել ինչ-ինչ սեպարատ պայմանավորվածություններ ՀՀ և ՌԴ նախագահների միջև: Կարծում ենք, սակայն, որ այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին, ռուս-ամերիկյան եզակի համագործակցության օրինակ էր:

Ինչպես արդեն նշել ենք, Սոչիի հանդիպման ժամանակ պետք է պարզ դառնար՝ արդյո՞ք աշնանը ԼՂ հարցով նոր գագաթաժողով կհրավիրվի, թե՞ ոչ: Իսկ դա կախված է օրակարգից: Եթե Իլհամ Ալիևը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը համաձայնություն տված լիներ նոր հանդիպման ժամանակ քննարկել հակամարտության գոտում վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման հարցը, ապա Վլադիմիր Պուտինը դա կփոխանցեր Սերժ Սարգսյանին, վերջինս կողջուներ, և հանդիպման ֆորմատն ու ժամկետները կճշտվեին:

Բայց քանի որ Ալիևն ակնհայտորեն հրաժարվել է այդ օրակարգից, դիվանագիտական բազմաքայլ կոմբինացիայի անհրաժեշտություն է առաջացել…

Հ.Գ. ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին Սոչիում ընդունեց միջազգային արարողակարգի բարձր նոտայով. դիմավորեց շքամուտքի մոտ, խոսեցին պատվիրակությունների ներկայությամբ: Ի տարբերություն Սարգսյանի, Ալիեւին Պուտինը չի դիմավորել, նույնիսկ դրեսկոդը առանց փողկապների էր»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: