Մահչուփյանը չի կարծում, որ թուրք-իրանական համագործակցությունը կխորանա

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախկին խորհրդական և սյունակագիր Էթյեն Մահչուփյանը թուրք իրանական հարաբերությունների մասին հոդված է հրապարակել  թուրքական «Diken» պարբերականում:

Հեղինակը նշում է, որ այս պահին գնալով աճող  թուրք- իրանական մերձեցումը պայմանավորված է բացառապես 3 խնդրով.

1. «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ միասնական պայքար:

2. Համագործակցություն սահմանային անվտանգության շուրջ:

3. Համագործակցություն ոչ կոնֆլիկտային գոտիներում:

Սրանք այն հարցերն են, որտեղ թուրք-իրանական համագործակցությունը համակարգված է:

Ըստ նրա՝ երբ վերոնշյալ 3 խնդրից դուրս  դիտարկվում է թուրք-իրանական համագործակցությունը, ապա այդ դեպքում չի նկատվում նույն համաչափությունը և համակարգվածությունը:

Մասնավորապես անդրադառնալով Հյուսիսային Իրաքի ինքնավար շրջանի հետ երկու երկրների հարաբերություններին՝ Մահչուփյանը նկատում է, որ  այդ հարցն Իրանի օրակարգային խնդիրներից  չէ: Իրանի քաղաքականության հետաքրքրությունը  ավելի շատ տարածվում է դեպի Սիրիա, Լիբանան և բուն Իրաք:  Բացի դրանից  այդ երկրներում գործող զինված խմբավորումների մի մասն անուղղակիորեն կապված է Իրանի հետ: 

Եվ այս պարագայում  Թուրքիան հանդիսանում է  օտար ուժ: Նման իրավիճակում Մահչուփյանի կարծիքով մի շարք հարցեր են առաջանում, թե որքանով է իրական թուրք-իրանյան համատեղ ցամաքային գործողությունները Իրաքյան Քուրդսիտանի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  գլխավոր ռազմաբազան:

Իսկ այն, որ Սիրիայի քրդերն այժմ համագործակցում են ԱՄՆ-ի հետ և աջակցություն ստանում, ըստ հոդվածի հեղինակի, դրա մեղավորը  առաջին հերթին Թուրքիան է, քանի, որ վերջինս չկարողացավ իր պատմական ազդեցությունը տարածել տարածաշրջանի վրա:

Մահչուփյանը գալիս է այն այն եզրահանգման, որ Թուրքիայի և Իրանի համագործակցությունը Մերձավոր Արևելքում դժվարին գործընթաց է, քանի, որ մի շարք հարցեր կան, որտեղ երկու երկրները ընդհանրություններ բնավ չունեն: Ենթադրվում է, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան և Իրանը գործընկեր ու բարեկամ հազիվ թե դառնան:

Ermenihaber