Թուրքիայի՝ ԵՏՄ շուկայում հայտնվելու գինը Ղարաբաղն է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 23-ին սպասվում է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սոչի, որի շրջանակներում կայանալու է Սարգսյան-Պուտին երկկողմ հանդիպումը։ Ի՞նչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպման ընթացքում և այն ինչպե՞ս կարող է անդրադառնալ սեպտեմբերին ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման վրա։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը Factor.am–ի հետ զրույցում հիշեցնում է, որ ընդամենը օրեր առաջ Սոչիում էր Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը․ «Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս աշխատանքային այց և հանդիպում ունեցավ կրկին Սոչիում, օրակարգում առաջնահերթ ղարաբաղյան կարգավորման հարցերն էին»,- նշեց Սաֆարյանը՝ կարծիք հայտնելով, որ ՌԴ-ի կողմից ՀՀ-ի և Ադրբեջանի վրա ճնշումների փորձերը եղել և շարունակվելու են մինչև սեպտեմբերին սպասվող ՄԱԿ-ի գագաթաժողովը։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Սարգսյան-Պուտին հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվելու նաև նոյեմբերին սպասվող ՀՀ-ԵՄ Շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, և չի բացառվում, որ Պուտինը փորձի խոչընդոտել համաձայնագրի ստորագրմանը։

Ըստ Սաֆարյանի՝ որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձեն հանգստացնել Ռուսաստանին, որ Շրջանակային համաձայնագիրը չի սպառնում ՀՀ և ՌԴ հարաբերություններին, «զայրացած Պուտինը կարող է նախընտրել առանց բովանդակության քննարկման խոչընդոտել ստորագրմանը»։

Անդրադառնալով Թուրքիայի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի հնարավորությանը և նաև այդ հարցի քննարկմանը Սարգսյան-Պուտին հանդիպման շրջանակներում, Սաֆարյանը նկատեց․ «Այս քայլը ՌԴ քաղաքականությունն է ուժեղացնում ընդդեմ Արևմուտքի, Պուտինը կփորձի պարտադրել Սերժ Սարգսյանին համաձայնել Թուրքիայի անդամակցությանը, սակայն այս հարցում պաշտոնական Երևանն արդեն ակնարկել է, որ ազատ առևտուրը տարօրինակ է իրականացնել մի երկրի հետ, որի հետ փակ սահման կա»։

Սաֆարյանը, սակայն, կարծում է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՏՄ-ին այնքան էլ հեշտ խնդիր չէ, նրա գնահատմամբ՝ առայժմ խոսք է գնում մաքսատուրքերից ազատման մասին, ինչով Թուրքիան կարճաժամկետ խնդիր է լուծում՝ պատժելով Եվրոպային։ Քաղաքագետը համոզված է՝ եթե Հայաստանի իշխանությունները լռեն և չփորձեն հակազդել այս հարցում Ռուսաստանի կողմից հնարավոր պարտադրանքներին, ապա դրա գինը լինելու է Ղարաբաղը։ Հետևաբար, ըստ նրա, անհրաժեշտ է այս իրավիճակը դարձնել գործիք՝ բանակցելու և հայկական կողմի համար շահավետ լուծումներ ստանալու նպատակով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Սեդա Ղուկասյան