ԳԱԱ քարտուղար Հրանտ Մաթևոսյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում այսօր քննարկվեցին գիտության ոլորտի խնդիրները։ Գիտնականների ելույթի մեծ մասն ուղղված էր հնարավոր բարեփոխումներին և ֆինանսավորման մեծացմանը։ Նիստին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը վարչապետին ուղղված առաջարկով հանդես եկավ՝ անցնել գիտական ծրագրերի նոր մեթոդով ֆինանսավորման: Ակադեմիկոսի գաղափարը հետևյալն է՝ ընտրված բեկումնային ուղղությունների շրջանակում մեկ ընդհանուր գիտական խնդրի կամ գաղափարի շուրջ ստեղծել հետազոտական ժամանակավոր խմբեր՝ ընդգրկելով առանձին տարբեր խմբեր ու լաբորատորիաներ:

«Խմբի կազմում կընդգրկվի 5-ից 10 գիտնական: Մեկնարկը տալու համար բավական է հայտարարել նման տիպի 10-ից 15 թեմա, որոնց 30%-ը պետք է նախատեսել հատուկ երիտասարդ գիտնականների համար: Եթե այդ թեմաներն առաջարկվեն պետական պատվերի շրջանակում, դա կլինի ավելի շահավետ և նպատակասլաց։ Ծրագրի կատարողական ժամանակահատվածը կարող է տատանվել 1-ից 3 տարվա սահմաններում: Կատարողները պետք է վարձատրվեն բազային ֆինանսավորման չափաբաժիններից 3 կամ ավելի անգամ շատ»,- ասաց նա:

Հրանտ Մաթևոսյանը պնդեց, որ խոսքը մեծ գումարների մասին չէ: Դրամական միջոցները կարող են ձևավորվել 3 ճանապարհով՝ տարակարգման արդյունքում բազային ֆինանսավորումից ստացված տնտեսումներից, ամբողջովին նպատակային ֆինանսավորմամբ և մասամբ՝ թեմատիկ ֆինանսավորման գումարներով: Ըստ նրա՝ ֆինանսավորումը կիրականացվի ներկայումս հատկացվող բյուջետային ֆինանսավորման շրջանակում՝ առանց հավելյալ ֆինանսավորման:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան