Զորամասի բուժկետը հիվանդ զինվորի փրկության վայր չէ․ սպասված օրենսդրական նախաձեռնություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Պետությունը պետք է պարտավորություն ստանձնի բանակ զորակոչված երիտասարդի առողջության համար։ Այս գաղափարը հիմքում ունենալով՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և առաջարկում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում: Ըստ էության, նախագծով առաջարկվում է, որպեսզի բանակից առողջական խնդիրներով զորացրված զինծառայողի բուժումը պետությունը վերցնի իր վրա։

Factor.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը մանրամասնեց․ «Եթե ծնողները, ընտանիքը առողջ երիտասարդ են տվել բանակ գնալու, երիտասարդը պետք է հիվանդ, խնդիրներով չվերադառնա ընտանիք, և պետությունը պետք է այդ երաշխիքները տա։ Երբեմն լինում են դեպքեր, որ չբացահայտված հիվանդություններ ունեցող քաղաքացիները գնում են ծառայելու և հետո բանակում են ի հայտ գալիս այդ հիվանդությունները, ու ստիպված են լինում արդեն բուժման պրոցեսներ սկսել։ Եվ հիմա, համեմատվելու է զորացրվելուց հետո նախնական բժշկական եզրակացության հետ, այսինքն՝ այն ախտանիշներն ու հիվանդությունները, որոնք կային և դրանից հետո ի՞նչ նոր խնդիրներ են առաջացել քաղաքացու մոտ, և պետությունը պետք է պարտավորություն ունենա այդ նոր առաջացած խնդիրները վերացնելու»։

Ըստ նախագծի՝ զինծառայողը բուժզննում կանցնի երկու անգամ, նախ՝ մինչև զորակոչվելը, և ծառայության ժամկետն սպառելուց հետո։ Եթե երկրորդ բուժզննումով հայտնաբերվեն հիվանդություններ, պետությունը պարտավորված կլինի իր հաշվին հոգալ երիտասարդի առողջության վերականգնումը։ Պատգամավորի խոսքով՝ եթե նախագիծն ընդունվի, պետությունն ինքը շահագրգռված կլինի բանակ զորակոչելուց առաջ պատշաճ բուժզննման ենթարկել նորակոչիկին՝ բարձրացնելով նաև նախնական բժշկական ստուգումների որակը։

«Պետությունը և բանակը տվյալ պարագայում շահագրգիռ չեն լինի այլևս ոչ պատշաճ բժշկական զննում իրականացնել քաղաքացիների, որովհետև, հակառակ դեպքում, եթե որևէ հիվանդություն այդ փուլում չհայտնաբերվի, հետագայում ստիպված են լինելու այդ հիվանդությունը բուժել և գումարներ ծախսել դրա վրա։ Պետությունը պետք է հոգա բուժման բոլոր ծախսերը, այսինքն՝ որևէ դրամական փոխհատուցում չի տրվելու, ուղղակի պատշաճ կազմակերպվելու է բուժման պրոցեսը»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։

«Լուսավոր Հայաստանի» նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։ Այն շուտով կքննարկվի Կառավարությունում, կվերադարձվի Ազգային ժողով և կմտնի օրակարգ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2018 թվականին առողջական խնդիրներով պայմանավորված Հայաստանի և Արցախի Զինված ուժերում մահացել է 13 զինծառայող։ Երկար տարիներ զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ողջունում է ծառայությունից հետո զինծառայողին բուժզննելու «Լուսավոր Հայաստանի» գաղափարը և ակնկալում, որ Ազգային ժողովը կընդունի առաջարկվող փոփոխությունը:

«Ճիշտ է՝ հայտարարում են, որ մեզ հիվանդ զինծառայողներ պետք չեն, այդ թվում նաև՝ Դավիթ Տոնոյանը, բայց մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում։ Եվ մենք ընթացքում էլ տեսնում ենք, թե ինչքան դժվար է հիվանդ զինծառայողին փրկել ուղղակի Զինված ուժերից, վերադարձնել քաղաքացիական կյանք, երբ նա իրոք ծանր հիվանդ է։ Քարացած մի մեխանիզմ է ՊՆ-ում, որը չգիտեմ՝ ոնց պետք է կոտրվի, գուցե այս նախագիծը ինչ-որ բան կճեղքի և զինվորների առողջության նկատմամբ իրական ուշադրություն կլինի և ոչ թե միայն խոսքեր»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Փետրվարի 12-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ նույն օրը ժամը 18։00-ին լյարդային անվարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում ՊԲ-ի զինծառայող Ֆրունզիկ Թամազյանը տեղափոխվել է Մարտակերտի հոսպիտալ, որտեղ մահացել է։ Այս դեպքը, ըստ Ժաննա Ալեքսանյանի, ևս մեկ ապացույց է, որ զորամասի բուժկետը հիվանդ զինծառայողի համար փրկության վայր չէ․ «Այդ երիտասարդը, որ լյարդի անբավարարությունից է մահացել, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մեկ օր առաջ դիմել էր բուժկետ և չէր ստացել բուժօգնություն, ասել էին՝ վաղը կգաս։ Այ, բուժկետի նկարագրությունը սա է։ Եվ էլի բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ զինվորը խոշտանգված էր, բուժկետում պառկած, եթե նրա ծնողները չհասնեին․․․ հասան ու տարան նրան այդտեղից»։

Ժաննա Ալեքսանյանի ձևակերպմամբ՝ առողջական խնդիրներ ունեցող ՊԲ-ի զինծառայող Յուրիկ Բրոյանի դեպքն արտառոցներից է։ Ըստ իրավապաշտպանի՝ ծառայության զորակոչվելուց 1 ամիս անց նա բռնության է ենթարկվել, իսկ հոսպիտալ տեղափոխվելուց հետո պարալիզացվել ու կորցրել է խոսելու ընդունակությունը, ու մինչ օրս զինծառայողը շարունակում է ծառայությունը։

«Շատ դժվար է ՊՆ ղեկավարությանը համոզել, որ նա իրոք հիվանդ է։ ՊՆ-ում այսպիսի համակարգ է գործում, երբ քսիֆ է գնում, որ նա սիմուլյանտ է, այլևս այդպես են դատում բոլորը ու կարևոր չի՝ իրենք տեսա՞ն, թե՞ չտեսան այդ զինվորին։ Բրոյանը տիպիկ օրինակ է զինվորի նկատմամբ իմիջիայլոց վերաբերմունքի։ Անտանելի մթնոլորտ է, և հույս ունեմ, որ խորհրդարանական վերահսկողությունը բանակի նկատմամբ կդրվի պատշաճ հիմքերի վրա, ո՛չ միայն այսպիսի նախաձեռնություններով՝ բուժական խնդիրների հետ կապված, այլև կլինի խորհրդարանական վերահսկողություն մարդու իրավունքների հարցերի ուղղությամբ, որոնք աղետալի վիճակում են»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։

«Լուսավոր Հայաստանի» նախագիծը իշխող «Իմ քայլը» խմբակցությունում դեռևս չի քննարկվել։ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը ևս համաձայն է, որ պետությունը պատասխանատվություն է կրում զինծառայողի առողջության համար։

«Շատ կարևոր խնդիր է բանակում ծառայության ընթացքում ստացած հիվանդությունների հետագա բուժումը, և իհարկե, պետության անելիքը այստեղ կա։ Կոնկրետ այս գաղափարի հետ կապված կան նաև որոշակի ռիսկեր՝ կապված զորակոչային փուլում բուժզննության օբյեկտիվության և ընդհանրապես ամբողջ պրոցեսի հետ կապված»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց իշխանական խմբակցության պատգամավորը։

Տիգրան Կարապետյանի խոսքով՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր համալիր ուսումնասիրություններ է անցկացնում զորակոչի ընթացքի, բանակ զորակոչվածների առողջության, առաջնագծի համալրման, սննդի ոլորտի խնդիրները հայտնաբերելու ուղղությամբ։ Մասնագետների հետ քննարկումների արդյունքում իշխանական խմբակցությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով։ Իսկ մինչ այդ, Տիգրան Կարապետյանը չի բացառում, որ «Լուսավոր Հայաստանի» նախագիծը հանձնաժողովում ստանալուց և քննարկելուց հետո «Իմ քայլը» աջակցություն կհայտնի դրան։

Ռոբերտ Անանյան