Ինչո՞ւ են հունվար ամսվա կոմունալ վարձավճարները բարձր եղել. բողոքներ և պարզաբանումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Հունվարի կոմունալ վարձավճարների աճը տհաճ անակնկալ է եղել բազմաթիվ սպառողների համար։ Քաղաքացիները Factor.am-ի հետ զրույցում պնդում են՝ գազի ու էլեկտրաէներգիայի վճարներն ավելին են, քան իրենք իրականում սպառել են։

«Օրինակ՝ գազը եկել ա 11.500 դրամ, լույսը՝ 14.000, ջուրը՝ 3.000, որ ես ընդհանրապես տանը չեմ լինում, աշխատանքի եմ լինում։ Ես էդքան չեմ օգտագործել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ սպառող՝ տարեց տղամարդ, նշում է, որ 20.000 դրամ էլեկտրաէներգիայի վճար է եկել, այն դեպքում, երբ ապրում է 1 սենյականոց բնակարանում. «Քսան հազար 1 սենյակի համար լույսի փող, ո՞նց ա։ ԱՊՀ-ում ամենաշատ հոսանքը մենք ենք արտադրում, բայց ամենաթանկ գները մեզ մոտ են։ Թե հիմա լարումն են բարձրացնում, որ շատ ա գրում, թե ինչեր են անում, իրանք լավ գիտեն։ Հաշվել եմ, որ իմ կենցաղային սարքերով 270 կիլովատտը պետք ա չանցնի, բայց 500-ի մոտ ա եկել»։

Factor.am-ին են դիմել նաև Խանջյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչները։ Կարինե Կարապետյանը, որն ապրում է ամուսնու հետ, կասկածելի է համարում էլեկտրաէներգիայի՝ իրենց ներկայացված վարձավճարի չափը. «Հունվար ամսվա համար եկել ա 26.540 դրամ գումար, որը նորմալ չի, երբ ես տանն օգտագործում եմ բալոնով գազ և վառում եմ վառարան։ Հեռուստացույցի, սառնարանի ու լույսերի համար ամիսը 26.540 դրա՞մ ա գալիս, նորմա՞լ ա»։

Կարինե Կարապետյանի խոսքով՝ նախորդ ամսվա համեմատ՝ հունվարին հոսանքի վարձավճարը ավելին է 4.500 դրամով. «Որ էլեկտրիկին ասում ենք՝ ինչի՞ ա էսքան, ասում ա՝ Նոր տարի ա, բուդ ես սարքել, խմորեղեն ես թխել․․․ բայց մենք նման ոչ մի բանի հնարավորություն չունենք, որ անենք, ցանկությունը շատ մեծ ա»:

Տիկին Կարինեի ամուսինը՝ Ռաֆայել Առաքելյանը, էլեկտրաէներգիայի բարձր վարձավճար ստանալու մեջ տեսնում է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեղամասային տեսուչի մեղքը. «Էդքան մենք չենք վառում, ու ինքը գրում ա։ Ես ո՞նց կարամ 3 անգամ վառարան վառեմ տունը տաքացնեմ՝ 2 սենյակը, գազ վառեմ, ու ամսվա վերջին գա 26-27.000։ Ես 30.000 դրամ թոշակ եմ ստանում, էդ որ տամ, պետք ա սոված նստեմ»։

Կարինե Կարապետյանի ու Ռաֆայել Առաքելյանի հարևանուհին՝ Սուսաննա Հարությունյանը ևս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների հետ մշտական հակամարտության մեջ է։ Ասում է՝ չի սպառել այնքան հոսանք, ինչքան իրեն են ներկայացնում. «Իմ տան ջերմաստիճանը լինում ա 15-16 աստիճան, 20 քառակուսու մեջ հնարավո՞ր ա, որ ես 500 կիլովատտ լույս գրեմ, երբ ախպերս հետս ապրում էր, հոսանքը իրար հետ վառում էինք ընդամենը 250 կիլովատտ, իսկ հիմա որ ես մենակ եմ, ի՞նչ ունեմ վառելու։ Գալիս ասում ա՝ քո խալադելնիկը գիտե՞ս ինչքան փող ա գրում, ես իրեն բացատրեցի՝ վրեն գրած ա 272 կիլովատտ տարվա մեջ ա տանում։ Ասում ա՝ 2 հատ խալադելնիկ ունես, փեջ ունես, Նոր տարի ես արել, դու գիտե՞ս, ես Նոր տարի եմ արել, թե՞ չէ»։

Սուսաննա Հարությունյանը վստահ է, որ ինքը վճարում է այլ բաժանորդների փոխարեն. «Ամբողջ Ֆիրդուսում մարդիկ որ 10 տեղ կետեր ունեն, առավոտ 9-ից աշխատում են իրիկվա մինչև ժամը 8-ը, իրանք ինձանից քիչ հոսանք են մուծում, էդ ո՞նց ա լինում։ Հիմա գնացեք, միամիտ տեսեք՝ ում տներն ինչ ա վառվում, ու իրենք հոսանք մուծո՞ւմ են, թե՞ չէ։ Լիքը տներ կան, որ չգիտեն՝ հաշվիչն ինչ բան ա»:

Կոմունալ վճարներից բողոքում են ո՛չ միայն շարքային քաղաքացիները, այլև պատգամավորները։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ իր տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավելին է արձանագրվել՝ սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ Տասնյակ քաղաքացիներ արձագանքեցին պատգամավորի գրառմանը՝ հայտնելով, որ գազի ու հոսանքի՝ հունվար ամսվա վճարներից դժգոհ են նաև իրենք։ Factor.am-ի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց. իրեն դիմած քաղաքացիների մոտ ևս հունվար ամսվա համար նվազագույնը 30% հավելավճար է գոյացել՝ նախորդ ամսվա հետ համեմատ։

«Նույնիսկ կա 100 կամ 50%, իմ պարագայում ես մոտավոր ամեն ամիս վճարել եմ 28-30.000 դրամ, այս ամիս վճարման համար փաստաթուղթը ստացել եմ 280.000-ի կարգի։ Սպառման մեջ որևէ փոփոխություն չի եղել, գուցե ավելի քիչ է սպառվել, քան նախորդ ամիսներին։ Ինձ վստահեցրին, որ այդ տասնապատիկ գումարային արժեքը 1 ամիս ու մի քանի օրվա համար է։ Առնվազն 6 անգամ ավելի է գրանցվել։ Ես, ճիշտն ասաց, ընդունեցի, որ դա տեխնիկական թերություն է, սակայն երբ ուշադրություն դարձրի հանրության շրջանում առկա հրապարակումներին, հասկացա, որ սա համատարած բնույթ է կրում, և համակարգային խնդիր կա, հետևաբար՝ մինչև վերջ պարզաբանում եմ պահանջելու, թե ինչ է կատարվել»,- ասում է պատգամավորը։

Պատգամավորը պարզաբանում է պահանջել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ Որոշվել է Արմեն Խաչատրյանի բնակարանի հաշվիչն ուղարկել փորձաքննության։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանի ներկայացմամբ՝ հունվար ամսին 183 բաժանորդ է բողոք գրել հոսանքի վարձավճարի հետ կապված, 114-ի դեպքում մարդիկ հետ են վերցրել դիմումները և միայն 5 դեպքում է լաբորատոր ստուգմամբ ապացուցվել ՀԷՑ-ի սխալը։

«Ես, լինելով իրացման տնօրեն, կարող եմ ասել, որ մասսայական այդպիսի հավելագրում չի կարող լինել, յուրաքանչյուր բողոքով ես պատրաստ եմ զբաղվել։ Բողոքներով զբաղվող մարդիկ որևէ ձև կաշկանդված չեն իրենց որոշումներում։ Խոսակցությունների մակարդակով ամեն ինչ կարող են ասել»,- ասում է Դավիթ Ղազինյանը։

Նա, այնուամենայնիվ, պնդում է՝ կան անբարեխիղճ տեսուչներ, որոնց, պարբերական ստուգումների արդյունքում, իրենք ևս հայտնաբերում են։

«Մեր բազում ստուգումների ընթացքում միայն Երևանում վերջին 3 տարում 115 տեսուչ է ազատվել աշխատանքից, 52 տեղամասի պետ օպտիմալացվել են և մնացել 26-ը։ Փորձել ենք ազատվել հին օդիոզ էլեկտրացանցի կերպարներից և ընդունել նորերին։ Կա մարդկանց մեջ նստած, որ էլեկտրիկ ա, ուրեմն՝ պիտի խարդախ լինի»,- ասաց Դավիթ Ղազինյանը։

ՀԷՑ-ի պաշտոնյան սպառողներին կոչ է անում բողոքների դեպքում դիմել իրենց։

«Իմ քալը» իշխանական խմբակցության պատգամավորը քաղաքացիներից բողոքներ է ստացել նաև գազի՝ անհիմն գերծախսերի հետ կապված. «Ավելի անհանգստացնող է այն, որ այդպիսի դեպքեր են գրանցվել նաև գազի օգտագործման ուղղությամբ։ Նաև բողոքներ կան գազի գերծախսերի ներկայացման մասով։ Այս ուղղությամբ ևս դիտարկումներ և ուսումնասիրություններ եմ անում, որպեսզի հասկանամ և դիմեմ համապատասխան մարմիններին»,- ասում է Արմեն Խաչատրյանը։

Կասկածելիորեն բարձր կոմունալ վարձավճարների հարցին բախվել է նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նա ևս, մյուս քաղաքացիների պես, հունվարին ավելի մեծ գումար է վճարել, քան դեկտեմբերին։ Ուսումնասիրելով գազի գնագոյացման համակարգը, Սուրեն Պարսյանը պարզել է, որ տատանվող գնի գաղտնիքը հաշվարկի մեթոդաբանության մեջ է։

«Գազի սպառման ծավալը հաշվարկելիս կիրառվում է գործակից, եթե գազի հաշվիչը չունի էլեկտրոնային սարքավորում, որը ճշգրտում է գազի սպառման ծավալները։ Գազի ծավալը փոփոխվում է՝ ելնելով եղանակի ջերմաստիճանի տարբերությունից և կալորիականությունից։ «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է կատարել ճշգրտումներ և կիրառել գործակիցներ, կարծում եմ՝ այս դեպքում կիրառվել է ավելի բարձր գործակից, քան նախորդ ամիսների ընթացքում։ Հայաստանում շատ քիչ են էլեկտրոնային հաշվիչները, իսկ այս դեպքում կատարվել է ձեռքի մեխանիկական գործակցի ավելացման միջոցով։ Գործակցի կիրառման արդյունքում հնարավոր է՝ 1 խ.մ. գազը դառնա 1.5 խ.մ. և, անշուշտ, այս դեպքում սպառողը պետք է ավելի շատ գումար վճարի»,- ասում է Սուրեն Պարսյանը։

«Գազպրոմ Արմենիա»-ից Factor.am-ին պարզաբանեցին՝ ընկերությունը նախորդ տարիներին էլ է բաժանորդներից բողոքներ ստացել բարձր վարձավճարների հետ կապված։ Ընկերության մամուլի ծառայությունից պնդեցին, որ դեր են ունեցել նաև եղանակային պայմանները: «Ջեռուցման ժամանակաշրջանում կրկնվում են էսպիսի դժգոհությունները, անհամաձայնությունները՝ սպառված գազի ծավալի հետ կապված։ Դա հիմնականում պայմանավորված է արտաքին օդի ջերմաստիճանով, և դրանով պայմանավորված մեծանում են բնակարանների արտաքին պատերի ջերմային կորուստները, և դա պետք է փոխհատուցվի ավելի շատ գազի սպառման ծավալով։ Ինչ վերաբերում է բաժանորդների առանձին բողոքներին, ապա ընկերությունը պատրաստ է անհատապես անդրադառնալ յուրաքանչյուր բողոքի, ընդ որում՝ տրամադրելով տվյալ բաժանորդի նախկինում սպառած գազի ծավալների էպիկրիզը»,- ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի ծառայությունից Միխայիլ Հարությունյանը։

«Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունից բացառեցին հավելագրումները. «Ես նման մեղադրանք չեմ լսել։ Բացառվում են հավելագրումները, որովհետև հաշվիչ հանգույցները կապարակնքված են»։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մեծ է համարում հավանականությունը, որ ինֆորմացիայի պակասի պատճառով սպառողները կարող են խաբվել գործակիցների հաշվարկման դրվագում։ Ըստ նրա՝ խնդիրը կարող է հանգուցալուծվել, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրություններ սկսի և պարզի՝ արդյո՞ք «Գազպրոմ Արմենիան» կամ ՀԷՑ-ը կիրառել են ճիշտ գործակիցներ, իսկ սպառնողներին տնտեսագետը խորհուրդ է տալիս անպայմանորեն դիմել ՀԾԿՀ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան