Զավեն Գրիգորյանի ընդհատված քայլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

Ընդամենը մեկ տարի առաջ Զավեն Գրիգորյանը քայլում էր երկու ոտքով, առանց հենակների, և բավարարված չէր Հայաստանում իրերի դրությամբ։ Եվ հանկարծ պայթեց հեղափոխությունը: Զավեն Գրիգորյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտա շարժվողների առաջին շարքերում էր։ Եկել էր կատարելու իր քայլը։ Ինչպես ավելի ուշ պարզվեց, այդ օրը նա ստացել էր քիմիոթերապիայի հերթական չափաբաժինը և հիվանդանոցից բարձր ջերմությամբ եկել էր Նիկոլ Փաշինյանին ճանապարհելու իր աշխատավայր:

«Ժողովուրդ ջան, մենք գնում ենք մեր աշխատանքի վայրը, ահա փաստաթուղթը, որ մենք ԱԺ պատգամավոր ենք»,- այդ օրն ասում է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Ահա այդ ժամանակ ոստիկանությունը որոշեց կանգնեցնել հեղափոխական երթը: Ցուցարարների վրա նետվեցին լուսապայթուցիկ նռնակներ։ Դրանցից մեկն ընկավ Զավենի ոտքերի մոտ։

«Պայքարեք մինչև վերջ, պայքարեք»,- այդ օրը վիրավորված ընկնելուց հետո հորդորում է Զավեն Գրիգորյանը։

Զավենը դարձավ թավշյա հեղափոխության ամենաշատ արյուն կորցրած մարդը։ Նրան հեղափոխությունից հետո երկու անգամ վիրահատեցին։ Սակայն պարզվեց, Զավենը զրկվել է ոչ միայն քայլելու հնարավորությունից։ Նա բուժմանը զուգահեռ կորցնում է նաև շինարարական բիզնեսը։

«Ես ունեցել եմ բիզնես Թիֆլիսում, հին շենքերի վերանորոգում, ռեստավրացիա։ Երբ որ քիմիա էի ստանում, կարողանում էի համատեղել, աշխատեի, համ էլ բուժում ստանալ, ճիշտ է, ահագին կորուստ կար, բայց մնում էի շուկայում։ Կոտրած ոտքով ոչ մի բան չես կարող անել, նամանավանդ, որ պետք ա պառկած լինես, որովհետև ոտքդ այտուցվում ա»,- նռնակից վիրավորվելու 10 ամիսն ամփոփում է շինարարը։

Նա պետությունից մեծ պահանջներ չունի, նա ուզում է, որ ոստիկանությունը պատասխան տա իր ոչ օրինական գործողությունների համար․ «Ես կորուստ եմ ունեցել ոչ թե սահմանին, ոչ թե պատերազմի դաշտում»։

Ի դեպ, վիրավորված Զավենին հեղափոխության օրերին քաջալերել է նաև իր առաջնորդը, որին նա ճանապարհում էր աշխատանքի

«Զավեն ջան, արագ առողջացիր, չմտածես, ամեն ինչ լավ է լինելու, դուխով»,- տեսաուղերձով ասում է Նիկոլ Փաշինյանը։

Շինարարը վստահեցնում է՝ չի փոշմանում, որ հեղափոխության պատճառով այսօր ունի շարժվելու խնդիրներ․ «Սա մի ճանապարհ է, որ ժողովրդավարական պետություն ունենանք, ամեն մեկն ունի իր զոհողությունը, սա իմ զոհողությունն էր»։

Նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասում է, որ զոհողությունը՝ զոհողություն, սակայն ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ, բռնապետություններին բնորոշ ձևով, և նոր Հայաստանը դրան պետք է գնահատական տա։

«Խոսքը հենց այսօր գործող ժողովրդի բարձր վստահությունը վայելող ու հեղինակություն ունեցող կառավարության դրական պարտավորություններն են։ Ի վերջո, այս ամենի առանցքային խնդիրներից մեկն այն է եղել, որ պետությունը պետք է դադարի զոհեր ունենալուց, մեր պետությունը չի կարող լինել բռնապետություն, նա չի կարող հենվել նախկին արատավոր տրամաբանության վրա»,- ասում է Զավեն Գրիգորյանի պաշտպան Տիգրան Եգորյան։

Փաստաբանը, վկայելով Զավեն Գրիգորյանի խախտված իրավունքները, ասում է, որ նոր կառավարությունը պետք է բոլոր մակարդակներով ապահովի մարդու իրավունքների և արժանապատվության նոր չափանիշներ, որպեսզի Զավենի հետ տեղի ունեցածն այլևս չկրկնվի։

«Ոչինչ չի խանգարում կառավարությանը օր առաջ դադարեցնելու մարդու զոհի կարգավիճակը, որովհետև սա քննարկման խնդիր չի, սա դատական պրակտիկայով հաստատված իրողություն է, ՄԻԵԴ-ով։ Քանի դեռ անձը չի ստացել համարժեք փոխհատուցում ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական, բարոյական վնասի, նա պահպանում է զոհի կարգավիճակը»,- շարունակում է պարոն Եգորյանը։

Գործն արդեն գտնվում է դատարանում։ Ոստիկանությունը վստահեցնում է, որ անօրինական ոչինչ չի արել։ Սա զվարճացնում է փաստաբանին:

«Մենք տեսել ենք, թե ինչպես ա տարիներ շարունակ համանման հարցերում ոստիկանությունը կույր գործիքի վերածվել, և ըստ էության, հաշվի առնելով ոստիկանության գործողությունները դատարաններում, նա շարունակում է կացնի տրամաբանությունը։ Էսօր, ըստ էության, ոստիկանությունը ոչ միայն չի ընդունում իր մեղավորությունը, այսինքն, խոսքն էն մասին է, որ նույնիսկ հատուկ միջոցներ կիրառելու մասով ոստիկանությունը դրանց ոչ իրավաչափությունը չի ընդունում, այլ դեռ մի բան էլ ավել՝ վիճարկում է էդ միջոցներից տուժած անձանց հավաքներին մասնակցելու փաստը։ Սա, մեղմ ասած, շատ անլուրջ մոտեցում է այսօր գործող կառավարությանն առընթեր ոստիկանության համար, որը հայտ է ներկայացնում այնպիսի ֆունդամենտալ փոփոխությունների և զարգացումների, որոնց մի ամբողջ ժողովուրդ սպասել է տասնամյակից ավել»,-տարակուսում է փաստաբանը։

Տիգրան Եգորյանը զգուշացնում է, որ Զավենի գործի ձգձգումը կամ փոխհատուցման ուշացումը անթույլատրելի է հեղափոխության օրերին ամենաշատ արյունը կորցրած և արդյունքում այդպես էլ մինչև վերջ չբուժված մարդու համար։ Նա, ի վերջո, ունի նաև օնկոլոգիական խնդիրներ․ «Այդ ժամանակի բացթողումը կարող է նաև անդառնալի հետևանքներ առաջացնել»։

Պաշտպանը նոր կառավարությանը հասկացնում է, որ նախկին դատարաններով Զավեն Գրիգորյանի գործն, ի վերջո, կարող է տապալվել։ Պետությունը պետք է արագացնի այնպիսի չափորոշիչների սահմանումը, որոնք մեր կոռումպացված դատարաններին առիթ չեն տա կայացնելու կամայական որոշումներ։

«Այսօր կառավարությունը հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և դատական իշխանության այն խնդիրները, որոնց մասին ամենաբարձր մակարդակով պարբերաբար խոսվում է, և որոնց հաղթահարման կապակցությամբ անընդհատ քննարկումներ են իրականացվում, հնարավորություն ունի սահմանելու մարդու իրավունքների արժանապատվության, դրանց ապահովման բարձր ստանդարտ, որը կլինի նախադեպային և որը բեկում կմտցնի Հայաստանի Հանրապետությունում տարիներ ի վեր զարգացած բացասական պրակտիկայում»,- ասում է Տիգրան Եգորյանը։

Պաշտպանը հիշեցնում է՝ Զավենը հաջողակ բիզնեսմեն էր և բոլորի նման եկել էր սատարելու հեղափոխությանը։ Ոստիկանության գործողությունները նրան զրկեցին ամեն ինչից։ Հետևաբար պետք է փոխհատուցվեն և բարոյական վնասը, և կորցրած օգուտները իր բիզնեսում և ֆիզիկական վնասը։

Մհեր Արշակյան

Կարդացեք նաև թեմայի առնչությամբ factor.am-ի հետևյալ հրապարակումները.

Հեղափոխության օրերին ծանր վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանը դեռևս չի կարողանում առանց հենակների քայլել

Ձեռքով նետված նռնակները թիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին. Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել