Հայաստանն ունի 2 մլրդ խմ ոռոգման ջրի պահանջարկ, իսկ ջրամբարների տարողունակությունը դրա կեսն է․ նոր տեխնիկան կարող է հարցը լուծել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
Բոլորը

Հայաստանն ունի 2 մլրդ խմ ոռոգման  ջրի պահանջարկ, սակայն մեր ջրամբարների տարողունակությունը կազմում է դրա կեսը, որի հետևանքով ամեն տարի առաջանում է Սևանից ջրառ իրականացնելու խնդիրը, մինչդեռ մենք ունենք 8 մլրդ խմ-ի հասնող մակերևութային ջրեր, որոնք չեն օգտագործվում։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսական տեխնիկայի մասնագետ Ստեփան Խոյեցյանը՝ բարձրաձայնելով ջրամբարներ կառուցելու անհրաժեշտությունը։

«Սակայն այսօր կան որոշակի վերապահումներ ջրամբարներ կառուցելու վերաբերյալ, կան ռիսկեր․ ռիսկայնությունը կապված է սեյսմիկ անվտանգության և ջրակուտակման հետ: Հաջորդ խնդիրը արդյունավետության հարցն է, այդ հարցերը լուծելու համար պահանջվում են հսկայական գումարներ՝ 15 մլրդ դոլար, ինչը ևս լուրջ խնդիր է»,- ասաց Խոյեցյանը՝ ներկայացելով լուծման իր առաջարկը։

«Ստեղծել ենք մի մեքենա, մի տեխնոլոգիա, որը ճեղքեր է բացում հողի մեջ, փխրեցնում հողի շերտը։ Անձրաևաջրերն այդ ճեղքերով մտնում են հողի մեջ, փխրեցված հողը ջուրը կլանում է իր մեջ։ Դրանով բարձրացնում ենք հողի խոնավության մակարդակը, իսկ դա նշանակում է, որ նաև երաշտ չի լինի և այդ մակերևութային ջրերը հենց այնպես չեն գնա»,- ասաց Ստեփան Խոյեցյանը՝ նշելով, որ նման տեխնիկա կարելի է ունենալ ընդամենը մի քանի հազար դոլարով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան