«Սաշիկ, Սերժիկ, Միշիկ․ սրանք շարունակում են մնալ ազատության մեջ և կասկածներ կան, որ նրանց հետ իշխանությունը փորձում է պայմանավորվածությունների գնալ»․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

Պարո՛ն Բաբաջանյան, այսօր Ազգային ժողովում Ձեր և իշխանության ներկայացուցիչների միջև սուր բանավեճ ծավալվեց։ Նախ՝ Դուք խոսեցիք հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու մասին, ինչին հետևեց վարչապետի ելույթը՝ այսպիսի բովանդակությամբ. «Ու ձեր հիմնարկի դեմը տնկում եք ՀՀ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դրոշն ու մեզ խորհուրդ տալիս արտաքին քաղաքականությունը հավասարակշռել: Բա հավասարակշռելու համար ինչո՞ւ չեք ՌԴ-ի դրոշը կախում, էլ չեմ խոսում Վատիկանի դրոշի մասին»: Ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետի այս խոսքերը։

– Մինչ վարչապետի հայտարարությանը գալը՝ ես կուզեի, որպեսզի իշխանությունն առհասարակ արտաքին քաղաքականության ներկա ընթացքի վերաբերյալ ավելի բաց խոսեր հանրության հետ և արձանագրեր, որ, ըստ էության, մենք շարունակում ենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ամբողջական քաղաքական ուղեգիծը: Եթե այդպես է, ուրեմն նրանք պետք է առնվազն համարձակություն, խիզախություն ունենան ժողովրդին հայտնելու, որ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը եղել է այդքան փառահեղ և այդքան լավը, որ նույնիսկ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմն անհրաժեշտություն չեն համարել որևէ ձևով վերատեսության ենթարկել այդ ուղեգիծը։

Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ես կարծում եմ, որ, իհարկե, իմ բուն մտահոգությունից փախչելու ուրիշ հնարավորություն դժվար թե գտնվեր վարչապետի մոտ, և իր պոպուլիստական հայտարարություններով ու մանիպուլյացիաներով, հայտնի միջոցները գործի դնելով՝ Նիկոլ Փաշինյանն իմ հարցին չպատասխանեց: Հարցը շարունակում է շատ հրատապ մնալ, առավել ևս՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու և դրան հաջորդած շատ մտահոգիչ զարգացումները, նախօրեին Միացյալ Նահանգների հայտարարությունը, մեր ոչ համարժեք պատասխանն ավելի ու ավելի դժվարացնելու են Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրները։

Ի դեպ՝ ասեմ, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որի լրատվամիջոցը տևական ժամանակ Միացյալ Նահանգների տարբեր հիմնադրամներից փողեր էր ստանում, ես երբեք Միացյալ Նահանգներից ոչ մի սենթ չեմ ստացել, բայց եղել եմ Միացյալ Նահանգների քաղաքականությանն ուշի ուշով հետևող, որովհետև Միացյալ Նահանգներում եմ երկու համալսարան վերջացրել, իմ հիմնական կրթությունը ստացել, ապրել եմ 1996 թվականից մինչև 2006 թվականը Միացյալ Նահանգներում, և ԱՄՆ-ի շահերի, քաղաքականության վերաբերյալ ավելի մոտիկից գիտեմ, քան, գուցե, Նիկոլ Փաշինյանը գիտի։

– Ինչո՞ւ են շարունակում Ձեզ կապել Միքայել Մինասյանի հետ: Այդպես կարելի է հասկանալ վարչապետի խոսի այն հատվածից, երբ խոսում է Վատիկանի դրոշի մասին:

– Ես գիտեմ՝ ինչու։ Դա էլ իր պատճառներն ունի։ Առկա խնդիրները նոր հրեշների կարիք ունեն, և Նիկոլ Փաշինյանին բան չի մնում, քան նոր հրեշներ ստեղծել՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սաշիկ Սարգսյան: Հիմա՝ Միշիկներ, Փիշիկներ, Չիշիկներ, ես չգիտեմ՝ սրանից հետո էլ ի՞նչ պիտի ստեղծի, որպեսզի անգործությունը և Կառավարության անհամարժեքությունը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները կարողանա քողարկել և ծածկել։ Սա մի բանի մասին է խոսում, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի գիտակցում, թե ինչ խնդիրներ են կանգնած իր և Հայաստանի Կառավարության առաջ, կա՛մ եթե գիտակցում է և փորձում է այսպես մանիպուլյատիվ միջոցներով փախչել առաջադրված խնդիրներից, ուղղակի ես կարծում եմ, որ զազրելի է։

– Մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի մի պնդում եք արել. «Ես կարծում եմ, որ Վատիկանի դրոշը, Սերժ Սարգսյանը, Միշիկը, Փիշիկը, Սաշիկը և մնացածը տեղ ունեն հեղափոխության կառավարությունում: Թող Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսի»։ Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են այս մարդիկ:

– Իսկ Կառավարության քանի՞ տոկոսն են այսօր զբաղեցնում նախկին վարչակարգի կարկառուները: Բաղրամյանը, Ջանջուղազյանը, Տիգրան Խաչատրյանը, Զոհրաբ Մնացականյանը կամ նույն Դավիթ Տոնոյանը կարո՞ղ է այսօր Նիկոլ Փաշինյանի թիմից չեն: Ես խնդրում եմ, նրանք, որոնք Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տալիս այսպիսի անորակ ելույթներ ունենալ և երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնն այսքան արժեզրկել, մտածեն։

Հանրության սպասելիքներն ուրիշ ոլորտներից են, և ես կարծում եմ, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա թիմը խորհրդարանում կամ Կառավարությունում չեն պատկերացնում խնդիրների խորքը և բովանդակությունն ու այն անջրպետը, որ ամեն օր գոյանում է այս անորոշության հետևանքով, քաղաքական պատասխանատուները չունեն համարժեք կարողականություն, որպեսզի լցնեն նոր Հայաստանն անհրաժեշտ բովանդակությամբ։ Սա է ամենամեծ մտահոգությունը, որ անպատրաստ լինելով ստանձնել իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսի ընդդիմադիր գործչին վայել ելույթներով փորձում է խուսափել պատասխանատվությունից և նորանոր կերպարներ է ստեղծում, ում վրա կարող  է մեղսագրել այն ձախողումները, որ սպասվում են, եթե ուշքի չգա հեղափոխության առաջնորդը և նրա թիմը: Մենք թույլ չենք տալու, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը որևէ ձևով խուսանավեն պատասխանատվությունից։

– Ու նաև ակնարկել եք, որ վարչապետից անձամբ ապացույցներ պիտի պահանջեք՝ Ձեր լրատվամիջոցի և Միքայել Մինասյանի կապերի մասին։ Ինչո՞վ եք պայմանավորում այս անհրաժեշտությունը։

– Կարծում եմ, որ այս սև քարոզչական հետապնդումը, որ տարիներ շարունակ ուղեկցել է իմ ղեկավարած լրատվամիջոցին, ինչ-որ մի պահի պետք է վերջ գտնի և, ինչու չէ, եթե երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից Վատիկանի դրոշին է ակնարկ եղել, գուցե արժե մտածել այդ մասին, ներկայացնել փաստեր ու վերջ դնել այդ խոսակցություններին։ Չեմ կարծում՝ դատական ճանապարհով կգնանք, կմտածենք: Իհարկե՝ քաղաքական մեր գործողությունները հայտնի կդառնան։ Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է իր նկարագրած անձանց ներկայությունը, ում կապում է իմ ղեկավարած լրատվամիջոցի հետ, փնտրի իր ղեկավարած թիմում:

Սաշիկ, Սերժիկ, Միշիկ ու մնացածները, սրանք շարունակում են մնալ ազատության մեջ, և կասկածներ կան, որ իշխանությունը փորձում է նրանց հետ ինչ-ինչ տնտեսական գործակցության, պայմանավորվածությունների գալ, այլապես հասարակությունը սպասում է, որպեսզի այդ մարդիկ ևս ինչ-որ իմաստով ներկայանան և պատասխան տան։ Ի՞նչ գործակցության մասին կարող է խոսք գնալ, օրինակ՝ տնտեսական: Նրանց հնարավորություններն ու կարողությունները վերջին շրջանում, հատկապես՝ հեղափոխությունից ի վեր, մենք չենք տեսել, որ վիճարկվեն դրանց ծագման հետ կապված հարցեր։ Առավելապես կենտրոնացել են մարդկանց վրա, որոնք երկրորդ շարքի և միջին կարևորության են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան