«Իմ քայլի» պատգամավորը պայքարելու է ԽԾԲ-ի, քավոր-սանիկների միջոցով աշխատանքի ընդունվելու դեմ. «Չեմ բացառում, որ նման դեպքեր հիմա էլ կան»

Լուրեր

18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
18.05.2026 | 18:13
ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով
18.05.2026 | 18:10
Փաշինյանի հետ վիճաբանած կինը կարող է կորցնել աշխատանքը // Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 18:03
«Ռեալը» հրաժեշտ է տվել թիմի ավագին
18.05.2026 | 17:55
Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա
18.05.2026 | 17:52
22 մլն դրամ եկամուտ, 100 հազար դոլարի կոլեկցիոն գրիչներ․ ինչ է հայտարարագրել Արամ Սարգսյանը
18.05.2026 | 17:47
Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը կառավարող նոր մարմնի ստեղծման մասին
18.05.2026 | 17:45
Արա՛, ա՛յ ստահակ, բացատրի՝ ինչու չես զոհվել․ Փաշինյանը՝ Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խնամի-ծանոթ-բարեկամների, քավոր-սանիկների միջոցով աշխատանքի ընդունվելու արատավոր երևույթի դեմ պայքարի օրենք է լինելու: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն առաջարկում է բացառել այն երևույթը, որ ազգակցական կապեր ունեցողներն աշխատեն միևնույն պետական կառույցում:

Factor.am-ի հետ զրույցում Վիկտոր Ենգիբարյանը, անդրադառնալով նման օրենսդրական կարգավորում ունենալու անհրաժեշտությանը, ասաց. «Նախկին կառավարման համակարգի ամենաթերի ավանդույթներից մեկն էլ եղել է հովանավորչությունը՝ պետական կառավարման համակարգում: Եղել է ազգակցական կապեր ունեցող անձանց գործի տեղավորելու խնդիրը պետական կառավարման համակարգում և կա նախնական մտադրություն՝ հետազոտել միջազգային փորձը, թե ինչպես Հայաստանում այդ ավանդույթին կարող ենք օրենսդրական մակարդակով արձագանքել»:

Վիկտոր Ենգիբարյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ ինքը կամ գործընկերները բարեկամ-ծանոթներից աշխատանքի ընդունվելու հետ կապված զանգեր չեն ստանում. «Մեր պետական կառավարման համակարգը միայն կառավարությունն ու Ազգային ժողովը չէ, մեծ ստրուկտուրա ունենք ու ներկայումս այդ ազգակցական կապերի հիմքով աշխատանքի տեղավորելու երևույթը վերացնելու խնդիր կա»:

Օրենքի նախագիծ առայժմ չկա: Վիկտոր Ենգիբարյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ հետազոտություններ է կատարում և միջազգային փորձն է ուսումնասիրում: «Այստեղ շատ կարևոր է, որ մարդկանց աշխատանքային իրավունքներն էլ չխախտվեն: Մենք չենք կարող ունենալ օրենքներ, որոնք մի կողմից հովանավորչությունը կվերացնեն, բայց մյուս կողմից վտանգ կդառնան այն առումով, որ կխախտվեն աշխատանքային իրավունքներ»:

Մեր դիտարկմանը՝ եթե նախարարներից մեկի որդին լավ ֆինանսիստ է, ինչո՞ւ չպետք է պետական համակարգում պաշտոն ունենա, պատգամավորն արձագանքեց. «Իրավունք ունի: Ներկայումս օրենսդրությունն արգելում է նախարարի անմիջական ղեկավարության ներքո նշանակել ազգակցական կապեր ունեցող մարդկանց, բայց իմ նախնական մտադրությունն այն է, որ դա ընդլայնենք: Ես գտնում եմ, որ եթե մի նախարարությունում, օրինակ, աշխատում են հայր և որդի, սա ընդունելի չէ, նաև չպետք է ընդունելի լինի մարզպետարաններում, համայնքապետարաններում, տարբեր հաստատություններում, եթե անգամ նա լավագույն մասնագետն է: Սա համարվում է հովանավորչություն և շահերի բախում է»:

Հարցին՝ բացառո՞ւմ է նոր իշխանությունների օրոք խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով կամ քավոր-սանիկ կարգավիճակներով աշխատանքի ընդունվելու դեպքերը, Վիկտոր Ենգիբարյանը պատասխանեց. «Ես բացառում եմ, որ նման երևույթներ կարող են լինել կառավարության առաջին, երկրորդ օղակի դեմքերի մակարդակներով, կամ պատգամավորների մակարդակով: Չեմ բացառում, որ նման երևույթներ լինեն առանձին ստորաբաժանումների մակարդակով: Դրանք եղել են նախկինում, պետական մակարդակը շատ մեծ է ու 90 տոկոսը, որ նախկինում էր աշխատում, հիմա էլ է աշխատում: Պետք է շատ զգուշորեն այս հարցի լուծումը տալ, որ ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք»:

Պատգամավորը նշեց, որ անձամբ ինքն այս օրենսդրական նախաձեռնության հետ կապված ծանոթ է Գերմանիայի փորձին: «Այնտեղ բացառվում է, որ նույն պետական օղակում աշխատեն ազգակցականներ»:

Դիտարկմանը՝ Լենա Նազարյանն ԱԺ փոխանախագահ է,  ամուսինն էլ զբաղեցնում է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, բայց ամուսինն ինչո՞վ է մեղավոր, որ կինն ընտրվել է տարածքային ցուցակով, արդյոք այս դեպքում նա  չպե՞տք է պաշտոն զբաղեցնի, Վիկտոր Ենգիբարյանն ասաց. «Ազգային ժողովը և կառավարությունը տարբեր մարմիններ են: Ես չեմ ասում, որ ամուսիններից մեկը, եթե պատգամավոր է, ապա մյուսը պետք է դատապարտվի անգործության: Օրինակ, եթե ամուսիններից մեկը նախարար է, ապա նրա ամուսինը չի կարող լինել փոխնախարար: Իմ մտադրությունն այն է, որ իրավունք չունենա աշխատել այդ նախարարությունում»:

Հարցին, իսկ եթե այլ նախարարությունում աշխատանքի՝ խնդիր է,  ինչպես օրինակ, երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, իսկ կինն առողջապահության նախարարի խորհրդականն էր, նման դեպքերում ինչ լուծումներ են անհրաժեշտ․ «Սա էլ այն դեպքն է, որ չես կարող բացառել, հիմա չկա նման պրակտիկա»:

Վիկտոր Ենգիբարյանն ասաց, որ իրենք  այս հարցով դեռևս քննարկում չեն ունեցել: «Սա դեռ սաղմնային վիճակում է գտնվում: Այս հարցի շուրջ հանդիպումներ կլինեն, մանրամասների մասին կիմանաք առաջիկայում»:

Նարեկ Կիրակոսյան