Թե ինչպես Ֆրանկ Էնգելը Ադրբեջանի պորտը տեղը դրեց. «Փաստ»

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված է 600 հոգի: Նրանց մեծ մասն արժանացել է այդ «պատվին»՝ Հայաստանի տարածքով Ղարաբաղ այցելելու համար: Նրանցից մեկը Ֆրանկ Էնգելն է՝ Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավորը, ով տարբեր առիթների դեպքում մշտապես այցելել է Լեռնային Ղարաբաղ: Իսկ այս տարվա փետրվարի 20–ին Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելու պատճառով նրա, նաև Եվրախորհրդարանի ևս երկու պատգամավորի՝ Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ Ադրբեջանը հարուցել էր քրեական գործ, որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ հետո նրանց նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում: Բնականաբար, Ադրբեջանի կողմից այս բեմադրված զավեշտին «Ինտերպոլում» ընթացք չէին տվել:

Բայց Լապշինի գործից ոգևորված՝ Բաքուն շարունակում է կուրծք ծեծել, թե բա, ոչ մեկ իրավունք չունի առանց իրենց ԱԳՆ թույլտվության հատել սահմանը, խախտել իրենց տարածքային ամբողջականությունն ու գնալ Ղարաբաղ:

Բացի այդ էլ, երևի մտածում են, որ իրենց «սև ցուցակում» հայտնվածները քնում–արթնանում մտածում են, թե ինչ անեն, որ այդ խնդրից «մեկեն ազատվեն», որ հանկարծ Բաքվին չբարկացնեն: Ու այդ հույսով էլ երկու օր առաջ դիմել են Ֆրանկ Էնգելին՝ բացատրություն պահանջելով, թե այդ ինչու է Եվրախորհրդարանի պատգամավորը հանդգնել առանց իրենց թույլտվության այցելել Ղարաբաղ՝ ընդսմին ակնկալելով, որ Էնգելը ներողություն կխնդրի, կհասկանա իր սխալը ու նման բան էլ չի անի:

Սակայն Էնգելի պատասխանը նրանց միայն ավելի շատ է հունից հանել: Ահա թե ադրբեջանական կայքերից մեկի այդ հարցադրմանն ինչ է պատասխանել Էնգելը. «Եթե կարիք լիներ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնել Ղարաբաղ իմ այցի մասին, ապա կանեի: Եթե հնարավորություն լիներ այդ տարածք ուղևորություն կատարել Ադրբեջանով, կանեի դա: Բայց քանի որ Ղարաբաղ տանող միակ ուղին անցնում է Հայաստանով, այդ ամենը ոչ մի իմաստ չունի: Եթե ես գնամ Մերձդնեստր, ես դա կարող եմ անել Մոլդովայի տարածքով առանց որևէ խնդրի: Աբխազիան հասանելի է Վրաստանի տարածքով, այդ պատճառով կատարում եմ նրանց պահանջը և գնում եմ Աբխազիա Վրաստանով: Իսկ Ղարաբաղի դեպքում ես չեմ կարող դա անել: Այնտեղ (ադրբեջանական հատվածում,– խմբ.) միայն առաջնագիծ է, որը հատելը կարգավորվում է բացառապես ԵԱՀԿ–ի կողմից:

Ես պատգամավոր եմ, ով գործում է Եվրախորհրդարանի այն դիրքորոշման հիման վրա, որը ԵՄ պաշտոնատար անձանց համար ազատ մուտք է պահանջում Ղարաբաղ մուտք գործելու համար: Նրանք, ովքեր համարում են, որ կարող են ինձ ներառել «սև ցուցակում» իմ ուզած վայրն այցելելու իրավունքս իրացնելու պատճառով, կարող են դա անել: Ու եթե նրանք, ովքեր գնացել են այնպիսի քայլի, ինչպիսին է իմ ձերբակալության հրաման տալը, պետք է իմանան, որ ես չեմ խնդրելու, որ ինձ հանեն «սև ցուցակից»: Ես չեմ խնդրելու ինձ հնարավորություն տրամադրել այցելելու Ադրբեջան, որպեսզի ինձ ձերբակալեն ներադրբեջանական իրավական նորմերի հանգույն, որոնք լիակատար հակասության մեջ են գտնվում միջազգային իրավական նորմերի հետ: Եթե Ադրբեջանը համարում է, որ իմ դեմ գործելով՝ ինձ խանգարում է զբաղվել ԼՂ հարցով, չարաչար սխալվում է: Ադրբեջանը պետք է իմանա, որ եթե երբևէ փորձի ի կատար ածել իմ ձերբակալության հրամանը, կբախվի լուրջ հետևանքների: Ադրբեջանը չի կարող շանտաժի ենթարկել ընտրված պաշտոնատար անձանց:

Ես Հայաստանով զբաղվում եմ ավելի քան 15 տարի, և 11 տարի է՝ Հայաստանի պատվո հյուպատոսն եմ Լյուքսեմբուրգում: Այդ բոլոր տարիների ընթացքում հավասարակշռված գործունեություն եմ ծավալել Հայաստանի հարևանների, մասնավորապես Թուրքիայի նկատմամբ, որի անդամակցությանը ԵՄ–ին հավանություն եմ տվել այն ժամանակ, երբ դժվար թե իմ ազգային ու եվրոպական կուսակցության որևէ անդամ նման բան աներ: Բայց քանի որ Ադրբեջանը փորձում է բարդացնել իմ կյանքը, ես չեմ կարող դա անտեսել: Ինչպես շատերը, ես էլ կցանկանայի գտնել ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծում, կցանկանայի, որ Հայաստանն ու Ադրբեջանը լինեին հարևաններ, ոչ թե թշնամիներ: Ես ոչ մեկի թշնամին չեմ, բայց Ադրբեջանն ինձ համարում է իր թշնամին: Դա ապացուցում է ինձ «սև ցուցակում» ներառելը և ինձ ձերբակալելու հրաման տալը: Ես կցանկանայի, որ Ադրբեջանը վերացներ այդ ցուցակը, դադարեր Ղարաբաղ այցելողներին սպառնալ դատական հայցերով: Սակայն որոշումը Ադրբեջանինն է: Ես չեմ պատրաստվում խնդրել, որ ինձ թույլ տան»,– հայտարարել է Էնգելը:

Եվրախորհրդարանի պատգամավորի այս խոսքից հետո՝ Բաքուն ստիպված է եղել արձանագրել. «Էնգելից այլ բան չէինք էլ սպասում»:

Առավել մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում