Սեպտեմբերին սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է «ճեղքում մտցնել» բանակցություններում

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե առաջիկա հանդիպումը տեղի ունենա աշնանը, ինչի մասին խոսակցություններ կան, ապա մենք կարող ենք ակնկալել որոշակի առաջընթաց այս հարցում։ Այն պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել սեպտեմբերին արտգործնախարարների հանդիպում իրականացնելու վերաբերյալ, հենց միտված է լինելու ավելի բարձր մակարդակով հանդիպում նախաձեռնելուն, և եթե հնարավոր է` ճեղքում մտցնելու, անդրադառնալու չհամաձայնեցված թեմաներին՝ միգուցե համաձայնության գալու նպատակով»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ արտաքին հարցերով պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։

Կարապետյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից «ճնշումները շարունակվելու են», բայց, միևնույն ժամանակ, կա «պատուհան՝ համաձայնության գալու և գործընթացը տեղից առաջ շարժելու համար»։

Տեսակետ կա, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը լինելու է ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում, և չի բացառվում, որ այն լինի ընդամենը ոտքի վրա հանդիպում: «Չեմ կարծում, որ նման մակարդակի հանդիպումը կարող է լինել ոտքի վրա, դիվանագիտական պրակտիկայում նման հանդիպումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ կարիք կա ինչ-որ բան ճշտելու կամ բարեկամական երկրների միջև ինչ-որ ուղերձ փոխանակելու, իսկ մենք հեռու ենք նման փոխհարաբերություններից, հետևաբար եթե տեղի ունենա հանդիպումը, պիտի լինի պատրաստված»։

Անդրադառնալով բանակցությունների սեղանին դրված վերջին փաստաթղթին՝ ՀԱԿ ներկայացուցիչը հիշեցրեց, որ փաստաթղթի մասին վերջին անգամ խոսել է Սերժ Սարգսյանը: «Նոր փաստաթուղթ հնարավոր չէ ձեռք բերել, հատկապես հաշվի առնելով երկարատև բանակցությունները․ զուգահեռներ կան Մադրիդյանի հետ, բայց պետք է հաշվի առնենք, որ Սարգսյանն այն 2007-ին է ժառանգել, քննարկումների արդյունքում ունեցանք Կազանը։ Կարծում եմ՝ հիմքում Մադրիդյանն է, որը հարմարվել է փոփոխված իրավիճակին»,- նշեց Կարապետյանը:

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի նախագահի կողմից հիշեցվում է «Իսկանդերի» մասին, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարն էլ հայտարարում է, թե իրենք ունեն զինատեսակ, որով կարող են ոչնչացնել «Իսկանդերը», արդյոք այս հռետորաբանությունը, ի վերջո, կարող է վերափոխվել գործողությունների` Կարապետյանն ասաց․ «Մի բան է, երբ դու պահեստներում ունես այդ զինատեսակը, և մեկ այլ բան, երբ երկրի ղեկավարը խոսում է այդ զինատեսակի օգտագործման մասին։ Սա անհանգստացնում է ոչ միայն մեզ, այլև միջնորդներին»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Սեդա Ղուկասյան