ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՄՇԱԿՈՒՅԹ ԱՌՕՐՅԱՆ․ ՍԱՂՄՈՍԱՎԱՆ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 21. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Սաղմոսավանում բնակվող Լուսինեն և Լյուդմիլան ամեն շաբաթ-կիրակի պարի դասերի են հաճախում Կարբի գյուղ, որը 9,1 կիլոմետր հեռու է։ Ճանապարհածախսը հոգում են երեխաները։ Աղջիկները դժվարությունների միջով են անցնում:

«Պետք է չուշանալ, որովհետև մի ամբողջ խումբ սպասում է քեզ։ Որ մենք գալիս ենք պարի փորձերին, 500 կամ 650 դրամ՝ կախված օրվանից, տալիս ենք տաքսու գումար, որն ամսական կազմում է 4000-ից ավել։ Եթե մեր գյուղում լիներ մշակույթի տուն, այդ գումարը կարող էի այլ բանի վրա ծախսել»,- պատմում է Լյուդմիլա Հովսեփյանը։

Կարբի գյուղ հասնելով՝ երեխաները դպրոցում ոչ լիարժեք կրթություն են ստանում։ «Մեր դասերը պետք է թողնենք ու գանք էստեղ, իսկ եթե մեր գյուղում լիներ, կարող էինք 7-րդ ժամը անել հանգիստ, ինչից հետո միանգամից բարձրանայինք մեր մշակույթի կենտրոն, ոչ թե գնայինք տուն, հետո՝ ղեկավարի տուն, որպեսզի գայինք էստեղ»։

«Ես երազում եմ դառնալ հայտնի պարուսույց, ինչու չէ, նաև մեր գյուղում մեծ պարի դպրոց կառուցել, ունենալ շատ սաներ և շարունակել իմ գործունեությունը»,- ասում է Լուսինե Մաթևոսյանը։

Կարբիում գործող «Տաթև» պարի համույթը համալրված է Սաղմոսավանի ու Կարբիի երեխաներով։ Գործում է երկու խումբ՝ փոքրերի ու մեծերի։ Կարբի համայնքին վճարում են վարձակալության գումար։

«Մենք բարեգործական ելույթներով հանդես ենք եկել զորամասերում։ Ինձ ամենաշատը դուր է եկել Ասկերանի միջոցառումը։ Զինվորները մեզ հետ պարում էին, և ավելի բարդ էր մեր պարային համարները ներկայացնել, որովհետև զինվորները խառնվել էին մեզ ու պարում էին»,- աչքերի փայլով հիշում է Լուսինեն։

Մինչ դասընթացները Կարբի տեղափոխելը պարի խմբակը գործել է Սաղմոսավանում. «Սաղմոսավանում գտնվող փոքրիկ սենյակ էր, որտեղ մենք այդ ժամանակ խմբով շատ էինք։ Ձմռանը ցուրտ էր լինում այնտեղ, չնայած որ փոքր էր սենյակը, վառում էինք մի քանի պլիտաներ միանգամից։ Սենյակում չունեինք հայելիներ, ստանոկներ, փոքր սենյակ էր, ունեինք մենակ մագնիտոֆոն, որով երաժշտություն էինք ապահովում»։

Սաղմոսավանում է գտնվում 1215 թվականին իշխան Վաչե Վաչուտյանի կառուցած Սաղմոսավանք համալիրը։ Այն Բաղկացած է Սուրբ Սիոն և Սուրբ Աստվածածին եկեղեցիներից։ Եկեղեցու գոյությունը Սաղմոսավանը դարձնում է զբոսաշրջային ուղղություն։ Սաղմոսավանցի 15-ամյա երգչուհի Մարիամ Շահբազյանը շարականներ կատարել սովորել է դեռ մանկուց՝ եկեղեցում․ «Ունենում եմ համերգներ Երևանի Օպերային թատրոնում։ Այնտեղ իմ հասակակից աղջիկների հետ ստեղծագործելիս նրանք ասում են՝ այս կամ այն երաժշտական դպրոցում են սովորում, ու լավ մասնագետների մոտ։ Ցանկալի կլիներ, որ մենք ունենայինք նմանատիպ պայմաններ, և բացի ինձանից՝ իմ տարիքակից երեխաներն էլ հնարավորություն ունենային իրենց տվյալները զարգացնել և ավելի ամրապնդվել արվեստի մեջ»։

Սաղմոսավանում 198 մարդ է ապրում։ Գյուղը հայտնի է ընկույզի և խնձորի արտադրությամբ։ Մեկ ծառից միջինում ստացվում է 2 պարկ ընկույզ՝ 100 կիլոգրամ ծավալով։ Սաղմոսավանը չունի համայնքապետարան, իսկ համայնքապետի նստավայրը կողքի՝ Արտաշավան գյուղում է։ Ընտրվելով համայնքապետ՝ Գևորգ Ավագյանը ազատել է սեփական խանութը և այն դարձրել համայնքապետարան։ Կառավարությունը Սաղմոսավանում ոչ մի զարգացման կամ ներդրումային ծրագիր չի իրականացրել։ Սաղմոսավանի տարեկան բյուջեն կազմում է 6 միլիոն դրամ։ Գյուղը չունի խնայողություններ և չի կարող սեփական միջոցներով կառուցել մշակույթի տուն։

«Համայնքը չունի ոչ համայնքապետարան, ոչ գրադարան, ոչ մանկապարտեզ, ոչ մի բան չունի։ Երեխաները պայքարելով հասել են ամեն ինչի, ունեն մեծ առաջընթաց և հաղթանակներ։ Փողոցում, իմ հատկացրած փոքր տարածքում իրենց պարապմունքներն արել են և հասել են ամեն ինչի։ Որ համայնքի ֆինանսական վիճակը լավ լիներ, չէինք սպասի կառավարության կողմից որևէ ծրագրի։ Չեմ ասում՝ համայնքապետարան, դպրոց կամ մանկապարտեզ կարողանանք կառուցել, գոնե մի փոքր հատված լինի՝ երեխաները կարողանան իրենց պարապմունքների սենյակն ունենալ, որ ամեն օր երեխան իր շորերը բռնած չգնա գա»,- ասում է համայնքապետ Գևորգ Ավագյանը։

Ի դեպ, Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքը սխալ է ներկայացնում Սաղմոսավանի վիճակը։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ գյուղն ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: