ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Նայում ես Ազգային ժողովի դեմքերին և ասում ես՝ ավելի լավ է նրանք չքննարկեն մշակութային հարցեր․ Ռուբեն Բաբայան

Լուրեր

26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
Բոլորը

«Մշակույթի նախարարի ֆունկցիան համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծելը, ինքնուրույն, ազատ գործելաոճ մշակելն ու աշխարհի՝ մշակութային արժեք ներկայացնող լավագույն գործերը Հայաստան բերելն է, մեր արժեքներն էլ՝ դրսում ներկայացնելը»,- նման կարծիք է հայտնում Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Խոսելով այն մասին, թե իր գործելաոճում ինչ փոփոխության պետք է դիմի նախարարությունը, Բաբայանը նշում է ավելորդ գրագրություններից ազատվելը, կառուցվածքային ռեֆորմներ իրագործելու մեջ խիզախ լինելը։ Նրա խոսքով՝ ժամանակն է դիմել կտրուկ քայլերի։ Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից մշակույթի կապիտալիզացման միտումներին՝ թատրոնի ղեկավարը շեշտում է․«Կապիտալիզացիան նպատակ չէ, այն մեթոդ է՝ հասնելու համապատասխան նպատակների, իսկ նպատակը պետք է լինի մշակույթի զարգացումը։ Արվեստի առջև չի կարող դրվել փող աշխատելո ւխնդիրը»։

Խոսելով այն մասին, որ Ազգային ժողովի ամբիոնից հազվադեպ են քննարկումներ ծավալվում մշակութային հարցերի շուրջ, Բաբայանը նկատում է․«Դա լավ է, թե չէ նայում ես Ազգային ժողովի դեմքերին և ասում ես՝ ավելի լավ է նրանք չքննարկեն մշակութային հարցեր»։ Ինչ վերաբերում է պաշտոնյաների՝ թատրոն այցելելու հարցին, թատրոնի ղեկավարը նշում է․«Պարտադիր չէ, որ բոլոր պատգամավորները գան թատրոն։ Շատ սխալ է, որ պրեմիերաների ժամանակ «վիպ» տեղերը դատարկ են մնում․․․Ոմանք ասում են՝ շեֆս կգա, ես էլ կգամ՝ պարզապես շեֆիս երևալու համար, չէ՝ չէ»։

Ռ․ Բաբայանի համոզմամբ՝ հարկավոր է երկրում ստեղծել բարոյահոգեբանական համապատասխան մթնոլորտ, որպեսզի այդ պաշտոնյաները ամաչեն, իսկ դրա ստեղծմամբ, ըստ նրա, պետք է առաջին հերթին զբաղվի մտավորականությունը։

 

Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում։

Աննա Բաբաջանյան