ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ․ ՎԵՐԻՆ ՍԱՍՈՒՆԻԿ․ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 19. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղի բնակիչները փաստացի զրկված են առաջին բուժօգնություն ստանալու իրավունքից։ Մարիամ Հովհաննիսյանի 4-ամյա դուստրը 10 օր առաջ մի կերպ է փրկվել շնչահեղձ լինելուց։ Անակնկալի եկած մայրը չի իմացել՝ ինչպես փրկել երեխայի կյանքը․ «Իր հիվանդությունը խռիկ հիվանդությունն է։ Էդ պահին տաքսիներին զանգում էի՝ չէին պատասխանում, գյուղում էլ ապրում ա 8 ընտանիք, որ չունեն մեքենա։ Համայնքի ղեկավարին զանգեցի, նա արդեն տանն էր, խնդրեցի, որ երեխային հասցնենք հիվանդանոց»,- պատմում է մայրը։

Երեխային հասցրել են Վերին Սասունիկին ամենամոտ Աշտարակի բժշկական կենտրոն՝ կտրելով 23․2 կմ ճանապարհ։ Արագածոտնի մարզի այս գյուղում բուժկետ չի գործում, իսկ բուժքույրն ապրում է 4․7 կիլոմետր հեռու՝ Կոշ գյուղում:

«Երեխան վատացավ, այդ պահին ես զգում էի բուժքույրի կարիք, քանի որ եթե քո երեխան ա քո աչքի առաջ վատանում, դու չես կարողանում առաջին օգնությունը ցույց տալ։ Եթե գյուղում լիներ բուժկետ, առաջին օգնությունն այդ պահին կցուցաբերվեր երեխային։ Ախր մենք երիտասարդ ընտանիք ենք, ու էստեղ ենք բնակվում, ոչ մի բան չկա գյուղում»,- դժգոհում է 36-ամյա Մարիամ Հովհաննիսյանը։

Տարիներ առաջ Վերին Սասունիկի բնակիչ Խաչիկ Խաչատրյանը, չստանալով առաջին բուժօգնություն, մահացել է․ «Մարդը տան մեջ պառկած խոցը տրաքել ա, առաջին բուժօգնության չլինելու պատճառով արնաքամ եղավ։ Մինչև հասցրինք Աշտարակի հիվանդանոց, մահացավ էդ մարդը»,- հիշում է Վերին Սասունիկի համայնքապետ Սամվել Բաղդասարյանը։ Խաչիկ Խաչատրյանի կինն ու որդին դեպքից հետո վաճառել են տունը և հեռացել Վերին Սասունիկից։

Դեպի Վերին Սասունիկ հասարակական տրանսպորտ չի աշխատում։ Բուժքույր Մարգարիտ Սարգսյանը մեծ դժվարությամբ է Կոշից բարձրանում Վերին Սասունիկ։ Գալիս է երբեմն տաքսիով՝ վճարելով սեփական գրպանից, երբեմն՝ ծանոթներն են տեղ հասցնում։ Բուժքույրը ստանում է 60 000 դրամ աշխատավարձ, որի մի մասը օգտագործվում է ճանապարհածախսի վրա։ Համայնքը բուժքրոջն է տրամադրել գյուղացիներից մեկի տան երկրորդ հարկի սենյակը։ Իրականում այն չի ծառայում որպես բուժկետ՝ պայմաններն են անհարմար։ Սենյակում ոչ ջուր կա, ոչ լույսն է նորմալ աշխատում։ Չկա ջեռուցող սարք, որ ցուրտ օրերին բուժքույրը տաքանա։ Այս տարի տիկին Մարգարիտը չի եկել «բուժկետ»․ «Գամ ի՞նչ անեմ, ոչ մեկ ստեղ չի գալիս, սրսկումները գնում տներում եմ անում, էս սենյակը բացեմ ինչի՞ համար։ Կուզեի մի բուժկետ լիներ գայի առավոտ բացեի, հիվանդներս գային ստեղ, ես սպասարկեի ոնց պետք ա»։

4 միլիոն դրամ բյուջեով գյուղն ունակ չէ սեփական միջոցներով բուժկետ կառուցել։ Վերին Սասունիկը հիմնել են 1915 թվին Ցեղասպանությունից փրկված հայերը։ Մինչև Արցախյան շարժումը գյուղը բնակեցված էր ադրբեջանցիներով։ Վերաբնակեցվել է Ադրբեջանից գաղթած հայերով։ Հայաստանի անկախությունից ի վեր Վերին Սասունիկում չի կառուցվել դպրոց, մանկապարտեզ, նույնիսկ՝ համայնքապետարան չկա։ Համայնքապետ Սամվել Բաղդասարյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մտահոգվում է․ «Մի հատ պետական շենք չկա համայնքի տիրապետության տակ, որ հատկացնեինք տարածք ընտրությունների համար։ Որպես համայնքի ղեկավար, տարածքը ես պիտի ապահովեմ, ստիպված իմ տունն եմ հատկացնում»։ Համայնքի ղեկավարությունն իր պարտականությունները կատարում է համայնքապետի տանը։ Վերին Սասունիկի 4 դպրոցահասակ երեխաները հաճախում են հարևան Ավան գյուղի դպրոց՝ քայլելով 2 կմ։ 1989 թվականին գյուղի բնակիչների թիվը 2371 է եղել։ Այժմ գյուղում գրանցված է 195 բնակիչ, որոնցից մշտապես ապրում է 81 հոգի։