ՀՀ-ում կա հայեցողական արդարադատություն, ինչը շատ մեծ խնդիր է․ պետական մարմինների նկատմամբ անվստահության է հանգեցնում․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
21.05.2026 | 23:00
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
21.05.2026 | 22:47
Հերհերի ջրամբարից առաջիկա օրերին ծավալային ջրհոսք կլինի․ բնակիչներին կոչ են անում զգոն լինել
21.05.2026 | 22:34
Իսրայելական «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար. Հանրային ՀԸ
21.05.2026 | 22:22
«Կարված գործ է». Թևանյանը հիշեցրել է, որ 2024-ին պատգամավոր չէր, ՔԿ-ն հակադարձում է՝ գիտենք
21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
21.05.2026 | 21:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում
21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ատելության մթնոլորտի խորացմանը, իրավապահ համակարգի կողմից հնարավոր խտրական մոտեցումներին և «քաղբանտարկյալ» եզրույթի շուրջ քննարկումներին։ Խոսելով քաղաքական բռնության, ատելության և վիրավորանքի մթնոլորտի մասին, որը ահագնանում է հատկապես ընտրությունների շրջանում, Անահիտ Մանասյանը նշեց, որ այս խնդրով զբաղվում է ամենօրյա ռեժիմով և չի զգուշանում հնարավոր թիրախավորումներից։

«Կարծում եմ՝ պիտի պարզ լիներ այսքան տարիների ընթացքում, որ թիրախավորումից ընդհանրապես չեմ վախենում, որովհետև, երևի թե, ամենաշատը թիրախավորվող պաշտոնյաներից եմ, նաև ոչ այդքան բովանդակային ձևաչափով՝ այդ թվում՝ որպես կին թիրախավորվող և այլն։ Հետևաբար, սա որևէ կերպ չի կարող ազդել իմ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի իրականացվող գործունեության վրա», – նշեց Մանասյանը։

Նրա խոսքով՝ Պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում է դաշտը՝ առանձնացնելով ատելության խոսքի հիմնական տարատեսակները։ «Պիտի նշեմ, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ հանրային միջավայրն իրապես առանձնանում է շատ լայն տարածվող ատելության խոսքի գրեթե բոլոր տեսակներով՝ թե՛ սեռով պայմանավորված, թե՛, օրինակ, հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված, ազգային, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների՝ գրեթե բոլոր հիմքերով Հայաստանում ատելության խոսքը շատ լայն տարածում ունի»։

Պաշտպանը հաստատեց, որ աշխատում են նաև քաղաքական ուժերի հետ՝ նշելով, որ որոշ քաղաքական ուժերի կողմից օգտագործվող կարգախոսներն ինքնին ատելության խոսքի տարատեսակներ են։ Որպես օրինակ՝ նա մատնանշեց «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսը։ «Դրանք, ըստ էության, իրենց մեջ պարունակում են ազգային, էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսքի տարրեր»։

Անդրադառնալով իրավապահ համակարգի աշխատանքին և հնարավոր երկակի ստանդարտների կիրառմանը՝ Մանասյանը նշեց. «Իմ կարծիքով՝ Հայաստանում առնվազն ձևավորվել է այդ հայեցողական արդարադատության տպավորությունը, և այո, ես կարծում եմ, որ Հայաստանում կա հայեցողական արդարադատություն։ Եվ սա շատ մեծ խնդիր է, որովհետև ինձ համար գաղափարը ոչ թե այն է, որ եկե՛ք բոլորին դատապարտենք կամ հակառակը։ Գաղափարը հետևյալն է. մարդիկ պետք է հասկանան, որ իրենք հակաիրավական վարքագիծ են ցուցաբերում, բայց դրա հետ մեկտեղ ակնհայտ պետք է լինի բոլորի համար, որ եթե մի հակաիրավական վարքագիծ կա և դրա համար պատասխանատվություն է վրա հասնում, դա պետք է բոլորին վերաբերի»։

Խոսելով վարչապետին հարվածելու փորձ կատարած Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքի կիրառման մասին՝ Պաշտպանը մտահոգություն հայտնեց. «Ես այդ խափանման, այս դեպքով, խափանման միջոցի՝ ազատությունից զրկման ձևով խափանման միջոցի կիրառման հետ կապված առնվազն մտահոգություններ ունեմ՝ նկատի ունենալով անձի առողջական որոշակի փաստաթղթերը, տարիքը, կրթության իրավունքի երաշխավորման հետ կապված հարցեր և այլն»։

Միևնույն ժամանակ, նա վտանգավոր համարեց արարքի հերոսացումը։ «Ես մի շատ վատ տենդենց եմ նկատում այս օրերին՝ արարքի հերոսացման, և արարքի հիմքով մարդու հերոսացման, որը կարծում եմ՝ շատ վտանգավոր է»։

Ի պատասխան հարցին, թե ինչու չի օգտագործում «քաղբանտարկյալ» եզրույթը, Անահիտ Մանասյանը նշեց, որ այդ տերմինի շուրջ ձևավորված էմոցիոնալ ֆոնն իր համար անհասկանալի է, սակայն հստակեցրեց իր դիրքորոշումը։

«Իմ կարծիքով էլ Հայաստանում կան, եղել են բազմաթիվ ազատությունից զրկված անձինք, ում ազատազրկումն ինձ համար և, կարծում եմ, նաև շատերի համար բազմաթիվ հարցեր է առաջացնում», – եզրափակեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան