Ձևական մասնակցություն ու անտեսված առաջարկներ․ ՔՀԿ-ների գլխավոր մարտահրավերները՝ «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցում

Լուրեր

02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ-ում մտադիր են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նկարը գեներացված է արհեստական բանականությամբ

«ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցում ներկայացվել են ՔՀԿ-ների համար կենսական նշանակություն ունեցող 11 ոլորտների գնահատականները և առկա խնդիրները։

Որոշումների ընդունմանը մասնակցության իրավունք (4.9 միավոր)

Գործում է e-draft հարթակը, բայց մասնակցությունը հաճախ կրում է ձևական բնույթ, իսկ ՔՀԿ-ների առաջարկները հաճախ անտեսվում են առանց հիմնավորման: Բնապահպան ակտիվիստները թիրախավորվում են SLAPP հայցերով: Տեղեկատվության հարցումներին պատասխանները հաճախ ուշանում են կամ թերի են լինում: Այս ոլորտի ընդհանուր գնահատականը, ինչպես նաև առաջարկությունների մեծ մասը մնացել է նույնը, ինչ 2024 թվականին էր: Մասնավորապես, Ազգային ժողովին առաջարկվում է մեխանիզմներ ստեղծել պատգամավորների հեղինակած նախագծերի պարտադիր հանրային քննարկման համար և կառավարության հետ միասին ավելի արդյունավետ օգտագործել մասնակցության առկա գործիքները բովանդակալից մասնակցություն ապահովելու նպատակով՝ ՔՀԿ-ներին ներգրավելով որոշումների կայացման վաղ փուլերում և իրավական հետևանքներ նախատեսելով մասնակցության վերաբերյալ դրույթները չկատարելու համար։

Պետության հետ լայնածավալ դեմառդեմ հանրային քննարկումները հիմնականում նախաձեռնվում են ՔՀԿ-ների կամ միջազգային կազմակերպությունների, այլ ոչ թե պետական մարմինների կողմից։ ՔՀԿ-ները նշում են նաև, որ չնայած մասնակցության առկա հարթակներին և հնարավորություններին՝ այն երբեմն կարող է ձևական բնույթ կրել, իսկ համապատասխան գերատեսչությունները կարող են հաշվի չառնել իրենց առաջարկները առանց պատշաճ հիմնավորում տրամադրելու։ Կան նաև դեպքեր, երբ փաստաթղթերի արդեն իսկ քննարկված ու համաձայնեցված նախագծերը էապես փոխվում են, և նախորդ փուլում ընդունված առաջարկները արտացոլված չեն լինում իրավաստեղծ գործընթացի հաջորդ փուլերում, մասնավորապես՝ խորհրդարանական քվեարկության փուլում։ Բացի այդ՝ ՔՀԿ-ները նշում են, որ ընտրողական մոտեցում են նկատել հրավերի մոտեցմամբ կազմակերպվող քննարկումների մասնակիցների ներգրավման հարցում։ Նրանք, ովքեր քննադատական կամ բացասական կարծիքներ են արտահայտում, կարող են չհրավիրվել հետագա հանդիպումներին։

ՔՀԿ-ները և քաղաքացիները խոչընդոտների են հանդիպում բնապահպանական հարցերի վերաբերյալ տեղական հանրային լսումներին մասնակցելիս:

Ֆինանսավորման մատչելիություն (5.3 միավոր)

Արտաքին աջակցության, հատկապես ԱՄՆ ֆինանսավորման կրճատումը (USAID) լուրջ հարված է հասցրել ոլորտին: Լուրջ խնդիր է դրամաշնորհների հարկումը ԱԱՀ-ով, երբ դրանք մեկնաբանվում են որպես «ծառայությունների մատուցում»: Հարկային միջավայրը չի խթանում տեղական նվիրատվությունները: ՔՀԿ-ներին «օտար շահերին ծառայելու» համար մեղադրող բացասական խոսույթները շարունակվում են։ Սակայն այս բնորոշումները արդեն ոչ այնքան ՔՀԿ-ների ֆինանսական աղբյուրների հետ են ասոցացվում, որքան արտացոլում են մեդիայում և հանրային խոսույթում առկա «ՀԿ դաշտի» մասին ընդհանուր կարծրատիպը՝ նմանակելով տարածաշրջանում
տարածված և քաղաքացիական հասարակությունը պիտակավորելու համար օգտագործվող «օտարերկրյա գործակալի» հասկացությանը:

Պետական աջակցություն (4.1 միավոր)

Բացակայում է խրախուսող հարկային միջավայրը նվիրատուների համար: Բացահայտվել է գաղտնի որոշումներով դրամաշնորհների հատկացման դեպք (մոտ 207 մլն դրամ), ինչը հարցեր է առաջացնում թափանցիկության վերաբերյալ: Տեղական մակարդակում աջակցությունը մնում է հայեցողական:

Դրամաշնորհային հայտերի ներկայացման համար օգտագործվում է պետական գնումների էլեկտրոնային հարթակը, սակայն ՔՀԿ-ները նշում են, որ այս հարթակը խրթին է և տեխնիկական խնդիրներով լի։ Պետական գնումների նոր էլեկտրոնային համակարգը դեռևս չի գործարկվել։ ՔՀԿ-ների կողմից դրամահավաքի՝ քրաուդֆանդինգի հարթակների օգտագործման աճող միտում կա։ Սակայն հարկային օրենսդրությունը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում քրաուդֆանդինգի հարթակներ տրամադրող միջնորդ կազմակերպությունների համար: Մասնավորապես, այս կազմակերպությունները պետք է ԱԱՀ վճարեն մուտք արված յուրաքանչյուր նվիրատվության համար, ինչը նվազեցնում է շահառու ՔՀԿ-ների համար նախատեսված միջոցները: Որպես լուծում՝ նրանք կազմակերպում են նվիրատվությունների ուղիղ փոխանցում շահառու ՔՀԿ-ներին (տարանցիկ բանկային հաշիվների միջոցով), որպեսզի գումարն ամբողջությամբ հասնի շահառուին։

Պետություն-ՔՀԿ համագործակցություն (4.0 միավոր)

Պետություն-ՔՀԿ համագործակցության ոլորտի ընդհանուր գնահատականը մնացել է նույնը, ինչ 2024 թվականին էր, իսկ իրավական դաշտի գնահատականը բարելավվել է 4,3-ից 4,4 միավոր, ինչը պայմանավորված է հասարակական խորհուրդների վերաբերյալ նոր իրավակարգավորումների ընդունմամբ և ՀՀ վարչապետի գրասենյակի նոր ստորաբաժանման ստեղծմամբ։

Հայաստանում պետության և ՔՀԿ-ների միջև համագործակցությունը ամրագրված չէ որևէ քաղաքականությամբ կամ ռազմավարությամբ, չկա նաև ՔՀԿ-ների զարգացման վերաբերյալ որևէ պետական ռազմավարություն, որը կնպաստեր ՔՀԿ հատվածի զարգացմանն ուղղված առավել արդյունավետ գործընկերությանը և համատեղ ջանքերին։

Հավասար վերաբերմունք (4.9 միավոր)

Իրավական դաշտը երաշխավորում է հավասարություն, սակայն գործնականում առկա է տարբերակված մոտեցում. առևտրային ընկերությունները գրանցվում են անվճար և առցանց, իսկ ՔՀԿ-ները վճարում են 10,000 դրամ տուրք: Պաշտոնյաները հաճախ ընտրողական մոտեցում են ցուցաբերում ՔՀԿ-ների հետ խորհրդակցելիս՝ ելնելով նրանց քննադատական դիրքորոշումներից: ՔՀԿ-ների միջև օրենքով սահմանված հատուկ տարբերակում չկա: Գործնականում, ըստ ՔՀԿ-ների, պաշտոնյաները ընտրողական մոտեցում են ցուցաբերում ՔՀԿների հետ խորհրդակցելիս՝ ելնելով կազմակերպությունների ու նրանց ներկայացուցիչների քննադատական դիրքորոշումներից:

Միավորումների ազատություն (5.7 միավոր՝ հնարավոր 7-ից)

Չնայած գրանցման գործընթացը պարզ է և ոչ թանկ, ՔՀԿ-ները դեռևս չունեն առցանց գրանցվելու հնարավորություն, ինչը մատչելի է բիզնեսի համար: Կանոնադրության նմուշային ձևերը ճկուն չեն և չեն նախատեսում կառավարման այլընտրանքային կառուցվածքներ: Չգործող կազմակերպությունները խուսափում են լուծարումից՝ վարչարարության և ծախսերի պատճառով: Գործնականում չեն արձանագրվել այնպիսի դեպքեր, երբ որևէ ՔՀԿ չի կարողացել գրանցվել:

ՔՀԿ-ների կամավոր լուծարումը մի շարք արչարարական և ֆինանսական դժվարություններ է ենթադրում: Լուծարման գրանցումը սկսելու համար պահանջվող տուրքը կազմում է 20000 դրամ, իսկ լուծարման գործընթացի համար անհրաժեշտ է տարբեր գերատեսչություններից մի շարք փաստաթղթեր հավաքագրել: ՔՀԿ-ների հարկային ստուգումները սովորաբար հազվադեպ են լինում. ըստ նախորդ տարիների տվյալների՝ այս ստուգումները հիմնականում ներառում են պետական ֆինանսավորում ստացող կազմակերպություններ կամ կրթական հաստատություններ (բուհեր), և բխում են համապատասխան օրենսդրական կարգավորումներից:

«ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագիրն իրականացվում է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» (ECNL) հիմնադրամի և իր գործընկերների՝ Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Մոլդովայում «Պրոմո-Լեքս»ընկերակցության, իսկ Ուկրաինայում «ԻՍԱՌ Էդնաննիա» կազմակերպության կողմից:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։