Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ստամբուլի բարեգործական կազմակերպություններից մեկում հանդիպման ժամանակ խոսել է նաև մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների մասին՝ այս համատեքստում անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ ԱՄՆ դեսպանի հանդիպմանը, գրում են տեղական լրատվամիջոցները։ «Այս ընտրություններում Ամերիկային պետք է դաս տանք։ Ջո Բայդենն այնտեղից է խոսում․ ի՞նչ է անում այստեղ Բայդենի դեսպանը, գնում …

