Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ ժամանած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։ Աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել են Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումները: Պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ Եվրոպայի …

