Թուրքիայի աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը (AFAD) ավերիչ երկրաշարժերից զոհերի ու տուժածների նոր տվյալներ է ներկայացրել։ Մասնավորապես, զոհերի թիվը հասել է 3 381-ի, 20 426 մարդ վնասվածքներ է ստացել։ 5 775 շինություն ավերվել է, չհաստատված տեղեկություններ են ստացվել 11 302 տների փլուզման մասին։ Ընդհանուր առմամբ, երկրաշարժի գոտում որոնողափրկարարական աշխատանքներում ծառայության 24,443 աշխատակից է մասնակցում։ …