Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգում ռուս զինվորական է սպանվել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտնել են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբն ու քրդական անվտանգության աղբյուրը, գրում է Reuters-ը։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը, որը մոնիթորինգի է ենթարկում Սիրիայում հակամարտությունը, ասել է, որ ռուսները կորուստներ են ունեցել, երբ նրանց ավտոշարասյունը խոցվել է թուրքական հրետակոծության հետևանքով: …

