Փաստաբանները պահանջում են ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։ Հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին նրանք գործադուլ կանեն՝ հրաժարվելով Հայաստանի պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Փաստաբաններն այսպիսով իրենց դժգոհությունն են հայտնում ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի առնչությամբ։ 2023 թվականի ընթացքում փաստաբանների նկատմամբ ոստիկանության բաժիններում բռնության վերաբերյալ …

