Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմի օրերին Շուշիում եղել է որպես կամավոր։ «Շատ ուրախ կլինեի, որ շատերը, որպես կամավոր, Շուշիում լինեին, միգուցե, այդ պարագայում մենք Շուշին չկորցնեինք»,- ասել էր Քյարամյանը։ Քննչական կոմիտեի նախագահը նաև հայտնել էր, որ Շուշին ընկնելու մասով նախաքննությունն ամբողջությամբ …