Սեպտեմբերի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության և ճգնաժամային արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ անդրադառնալով փախստականների հիմնախնդրին: Մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին: Զրուցակիցները …

