Հունիսի 13-ին՝ ժամը 11։25-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնածախ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 17:06-ին: Այրվել են գյուղի 5-րդ փողոցի երկհարկանի տներից մեկը՝ գույքով …