Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիայի։ Կառավարության շենքի մոտ քաղաքացիների ուղղությամբ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ է նետել։ Ոստիկանության գործողությունների հետևանքով մի քանի անձինք վիրավորվել են։ Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել …