Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները գրանցել են երկու հաղթանկ: Մենուա Ուլիխանյանն ու Սամվել Գրիգորյանը հաղթել են մոլդովացի մրցակիցներին ու դուրս եկել 1/4 եզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 8-ին մեկնարկում են մեդալների համար մենամարտերը։ 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ։

