Մոսկվայի «Պեչատնիկի» մետրոյի կայարանում երկու գնացք է բախվել, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հայտնում է մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունը։ «Այսօր առավոտյան՝ ժամը 10:22-ին, մետրոյի Լյուբլինսկո-Դմիտրովսկայա գծի Պեչատնիկի» կայարանում հին գնացքը, որն առանց ուղևորների շարժվել էր դեպոյից, մխրճվել է կայարանում կայանած գնացքի մեջ»,- հայտնել են վարչությունից։ Ինչպես պարզաբանել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, միջադեպի հետևանքով վիրավորվել է գնացքի մեքենավարը, …