ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Ուկրաինայի վրա իրականացված զանգվածային հարձակումը՝ հաստատելով ոչ միայն բուն հարձակումը, այլև այն, որ թիրախների թվում են եղել էներգետիկ ենթակառուցվածքները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Այսօր զանգվածային հարված է հասցվել էներգետիկ օբյեկտներին, ռազմարդյունաբերական համալիրին, երկաթուղային հանգույցներին, զինանոցներին, Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման կետերին և օտարերկրյա վարձկաններին»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի իշխանություններն …

