Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի արտագնա հանդիպմանը․այս մասին հայտնում են ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունից։ «Ապրիլի 4-5-ին Լիխտենշտեյնում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի արտագնա հանդիպումը: ԵԽ անդամ երկրների մշտական ներկայցուցիչները քննարկել են 2023 թ․ Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև մայիսին կայանալիք ԵԽ նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ …

