Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը այսօրվա գործակարգավարական նիստի ընթացքում ասաց, որ ահազանգեր են ստանում այն մասին, որ տրանսպորտից օգտվելիս բանկային քարտերից հավելյալ գումարներ են գանձվում։ «Տպավորություն է, որ հավելյալ գումար է գանձվում, բայց իրականում լրիվ այլ գործընթաց է տեղի ունենում»,- ասաց Գրիգորյանը։ Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ ցանկացած նման խնդիր կուսումնասիրեն և պատշաճ կարձագանքեն։ Մանրամասները՝ տեսանյութում։

