Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից յոթ շաբաթ անց ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության են եկել աստիճանաբար մեղմել Դամասկոսի դեմ պատժամիջոցները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նախօրերին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստում համաձայնեցվել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ճանապարհային քարտեզը, հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «հանձնառու …

