Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զինծառայողները որոշ դեպքերում կկարողանան ձերբակալել մարդկանց։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրներին։ «Ինչպես Լոս Անջելեսում, Վաշինգտոնում գտնվող զորքերը, հավանաբար, կկարողանան որոշ դեպքերում ժամանակավորապես ձերբակալել մարդկանց՝ մինչև դաշնային գործակալների ժամանումը»,- ասվում է հրապարակման մեջ։ Պենտագոնն այսօր հայտարարեց Ազգային գվարդիայի 800 զինծառայողի Վաշինգտոն ուղարկելու մասին՝ հանցագործության դեմ …

