Անդորրան ներկայացնող «Ինտեր Էսկալադեսը» հասել է պատմական հաջողության ու նվաճել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր: Որակավորման փուլի փլեյ-օֆֆում «Ինտեր Էսկալադեսը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է Կոսովոյի չեմպիոն «Դրիտային»: Առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ Անդորրայում կայացած պատասխան խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Պատմության մեջ առաջին անգամ Անդորրան ներկայացուցիչ կունենա եվրագավաթների հիմնական փուլում: «Ինտեր Էսկալադեսը» պայքարը …

