Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում էներգետիկ օբյեկտներին հարվածների նկատմամբ մորատորիում սահմանելուն ուղղված նախաձեռնությունները։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է X սոցիալական ցանցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Մենք նաև կհամատեղենք մեր ջանքերը՝ Ուկրաինայի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների նկատմամբ մորատորիումի հասնելու նպատակով։ …

