Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել

Լուրեր

13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Ուկրաինան շարունակում է ԱՄՆ-ից հետախուզական տեղեկություններ ստանալ: Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։ Սակայն, ըստ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, նախօրեին Կիևը գործընկերներից տեղեկություններ չի ստացել մայրաքաղաքին սպասվող հարվածի մասին։ Այս հայտարարությունները հնչում են ենթադրությունների ֆոնին, թե Կիևի՝ նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելուց հրաժարվելու դեպքում հնարավոր է դադարեցվեն զենքի և հետախուզական տվյալների մատակարարումները, գրում է Current time-ը։

Զելենսկիի խոսքով՝ գործընկերներընՈւկրաինային տեղեկություններ չեն տրամադրել Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման մասին, որոնք հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նախօրեին Ուկրաինայի  ռազմաօդային ուժերը հայտնել էին, որ պարզվում են մայրաքաղաքում օդային տագնապ հայտարարելուց առաջ տեղի ունեցած պայթյունների պատճառները։

Միաժամանակ, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի խոսքով՝ հետախուզական տվյալների փոխանակման շուրջ համագործակցությունը շարունակվում է։

«Դուք, հավանաբար, հարցնում եք՝ արդյո՞ք մենք ամերիկյան կողմից հետախուզական տվյալներ ստանում ենք։ Այո՛, մենք շարունակում ենք այդ համագործակցությունը։ Ճիշտ է նաև, որ նախորդ գիշերվա հարձակման ժամանակ օդային տագնապի ազդանշանն ուշացումով է հնչել, սակայն դա կապված է ռուսական կողմի կիրառած սպառազինության հատուկ տեսակի հետ»,- հաստատել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ Politico-ն, հղում անելով բրիտանացի նախկին դիվանագետ Թիմ Ուիլասի-Ուիլսիին, գրել էր, որ եթե Զելենսկին հրաժարվի դադարեցնել նավթավերամշակման գործարաններին հարվածները, Թրամփը կարող է զրկել Ուկրաինային ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ստիպել Իլոն Մասկին՝ անջատել Starlink-ը։

Financial Times-ի տվյալներով՝ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի մասին հայտարարությունից հետո Թրամփի հատուկ բանագնացները սպառնացել են արգելափակել զենքի վաճառքը և դադարեցնել ԱՄՆ-ի հետ հետախուզական տեղեկությունների փոխանակումը, եթե Ուկրաինան շարունակի հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին։

Դոնալդ Թրամփի՝ ռուսական դիզելային վառելիքի ներմուծման վերաբերյալ որոշումը քննադատության է արժանացել ոչ միայն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության, այլև որոշ հանրապետականների կողմից, հաղորդում է The Washington Post-ը։

«Մենք պետք է խստացնենք պատժամիջոցները, այլ ոչ թե թուլացնենք՝ թույլատրելով ռուսական դիզելային վառելիքի ներմուծումը և վտանգելով կորցնել մեր ազդեցության լծակները, վնասել մեր հեղինակությունը դաշնակիցների շրջանում և քաջալերել մեր հակառակորդներին»,- X սոցիալական ցանցում գրել է հանրապետական սենատոր Ջերի Մորգանը։

Նեբրասկա նահանգից ընտրված հանրապետական կոնգրեսական Դոն Բեկոնն էլ հայտարարել է, որ Թրամփը «թույլ դիրքորոշում ունի Պուտինի նկատմամբ», իսկ Փենսիլվանիա նահանգից հանրապետական կոնգրեսական Բրայան Ֆիցպատրիկը հայտնել է, որ կներկայացնի երկկուսակցական օրինագիծ, որն արգելափակում է ռուսական նավթի բոլոր գնումները։

Ավելի վաղ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի յոթ սենատոր՝ չորս հանրապետական և երեք դեմոկրատ, հայտարարություն էին տարածել՝ պնդելով, որ համաձայնագիրը խախտում է 2022 թվականին ընդունված օրենքը, որն արգելում է ռուսական էներգակիրների ներմուծումը։

Մինչդեռ եվրոպացի առաջնորդները, հակառակը, ձգտում են խստացնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը և ծրագրում են կոչ անել լրացուցիչ պատժամիջոցներ ու միջոցներ սահմանել՝ ուղղված նավթային ոլորտից Մոսկվայի եկամուտների կրճատմանը։ Այս մասին, հղում անելով համատեղ հայտարարության նախագծին, գրում է Politico-ն։

«Ռուսաստանը բարեխղճորեն բանակցություններ կվարի միայն ճնշման ներքո։ Ուկրաինայի քաղաքացիական էներգամատակարարման համակարգի դեմ Մոսկվայի անխոհեմ հարձակումներից հետո մենք պետք է ավելի խստացնենք պատժամիջոցները»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Մինչ այդ, Թրամփը պնդում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են, այսպես կոչված, «էներգետիկ հրադադարին»։ ԱՄՆ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ երկու կողմերն էլ ցանկանում են համաձայնության հասնել, սակայն կան խոչընդոտող հանգամանքներ, որոնցից գլխավորն, ըստ նրա, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև առկա «ատելությունն» է։ Թրամփը նաև ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շատ է ցանկանում «գործարք» կնքել, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի