ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր միջնորդություն է ներկայացրել Հանրապետության նախագահին՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ: Նախագահականն արդեն ստացել է վարչապետի առաջարկությունը, բայց հրամանագիրը դեռևս ստորագրված չէ։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին նախագահի աշխատակազմից։ Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այսօր ազատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Նարեկ Կիրակոսյան

