ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում 2021 թվականի հուլիսի 17-ից 25-ը կայանալու է ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան: Օլիմպիադային հրավիրված է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Միջոցառման նպատակն է ստուգել «Ֆիզիկա» առարկայի վերաբերյալ միջնակարգ դպրոցի աշակերտների տեսական գիտելիքները և փորձարկումների անցկացման հմտությունները: Ազգային թիմը պետք է բաղկացած լինի 5 աշակերտից և թիմի 2 ղեկավարից: …

