Չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած խնդիրը գոյություն ունի, բնականաբար, բոլորի համար առաջնային են ազգային շահերը, բայց որևէ նման առիթ չեմ տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի հրաժարականի ժամանակ արած հայտարարություններին: Հիշեցնենք, որ Արա Այվազյանը հայտարարել էր, որ իր …

