Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը պատիժ է կրում Վլադիմիրի շրջանի գաղութներից մեկում, տեղափոխվել է բժշկական ստորաբաժանումից, Twitter- ում հայտնում են նրա կողմնակիցները: Նրանց խոսքով՝ գաղութի ղեկավարությունը սպառնացել է ուժով կերակրել քաղաքական գործչին: «Տեսնելով հացադուլի լրջությունը՝ ղեկավարությունն ամեն օր սպառնում է սկսել ստիպողաբար կերակրել։ Ընդ որում, Ալեքսեյին բժշկական ստորաբաժանումից տեղափոխել են։ Նրա մոտ այդպես էլ …

