ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին հունիսի 20-ին կրակոցների վերաբերյալ ահազանգեր են ստացվել։ Դեպքի վայր՝ Գյուլբենկյան փողոց մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանից կրակոցներ է արձակել օդ։ ՀՀ ոստիկանությունը տեղկացնում է, որ ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու բերման են …

