Տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակում, որը հաստատվեց կառավարության նիստում, Հայաստանում կիրականացվի արդյունաբերական կանեփի աճեցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով՝ արդյունաբերական կանեփի մշակումը բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու։ «Շատ կարևոր է, որ ծրագիրը մանրամասն լուսաբանվի, որպեսզի հանրությունն ամբողջական տեղեկատվություն ունենա, թե խոսքն ինչի մասին է։ Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ …